ՀՀ ՊՆ առաջին տեղակալն Ամստերդամում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների թեմայով համաժողովին

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը այսօր՝ փետրվարի 17-ին, Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում մասնակցել է «Խաղաղության և պաշտպանության ապահովում. ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների միատեղման զորություն» թեմայով եվրոպական տարածաշրջանային համաժողովին։

ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյան

ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյան

Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, համաժողովի ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին եվրոպական երկրների աջակցության ապահովմանն առնչվող հարցեր։ Հայկական կողմը ներկայացրել է իր աջակցությունը և պատրաստակամությունը հնարավորությունների սահմաններում աջակցելու ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին։

Այցի ընթացքում Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել նաև Նիդերլանդների գործընկերներին և քննարկել պաշտպանական բնագավառում այդ երկրի հետ համագործակցությանն առնչվող հարցեր։

Տեղեկացնենք, որ ներկայումս Հայաստանի խաղաղապահ ստորաբաժանումներն առաքելություն են իրականացնում Աֆղանստանում (121 զինծառայող) և Լիբանանում (32 զինծառայող)։

One response to “ՀՀ ՊՆ առաջին տեղակալն Ամստերդամում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների թեմայով համաժողովին

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 15-21 փետրվարի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *