Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 15-21 փետրվարի, 2015

ՀՀ ԶՈւ-ում մեկնարկել է ուսումնական նոր փուլ, բացվել է 40 սպաների ընտանիքների համար նախատեսված նոր բնակելի շենք • ՊԲ-ում քննարկել են ուսումնական փուլի մեկնարկը • Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալին • Վկայականներ են ստացել Վրաստանում վերապատրաստվող հայ զինծառայողները • Սեյրան Օհանյանն ընդունել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովին • Դավիթ Տոնոյանը մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների վերաբերյալ համաժողովի • Հայկազ Բարսեղյանի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել դասակի հրամանատարին • Ժամկետային զինծառայությունից խուսափելու համար փաստաթուղթ կեղծելու գործով ձերբակալվել է 5 անձ • ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին ընդունել են Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը • Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին ու պաշտպանության փոխնախարարին • ԵԱՀԿ առաքելությունը դիտարկել է Արցախի Մարտունու ուղղությունը

Շուրջ 40 զինծառայող բնակարանամուտ է տոնել

Շուրջ 40 զինծառայող բնակարանամուտ է տոնել

• Փետրվարի 16-ին ՀՀ զինված ուժերում ուսումնական նոր փուլի մեկնարկի կապակցությամբ Սեյրան Օհանյանն այցելել է 5-րդ բանակային զորամիավորման ենթակա սահմանային զորամաս, որտեղ շահագործման է հանձնվել նաև 40 զինծառայողի և նրանց ընտանիքների համար նախատեսված բնակելի շենք։

• Փետրվարի 20-ին ՊԲ-ում անցկացվել է ծառայողական խորհրդակցություն՝ նվիրված 2015թ. բանակային տարվա ձմեռային փուլի մեկնարկային գործընթացների ամփոփմանն ու առաջիկա անելիքների քննարկմանը:

• Փետրվարի 16-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովին, ում հետ քննարկել է բանակաշինությանը վերաբերող հարցեր:

• Փետրվարի 16-ին, Վրաստանի Սաչխերեյի լեռնային պատրաստության դպրոցում ավարտվել է ձմեռային վերապատրաստման փուլը, ինչի առիթով էլ զինծառայողներին հանձնվել են վկայականներ։ Վկայական ստացողների թվում են նաև Հայաստանի զինված ուժերի զինծառայողները։

Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Լևան Գիրսիաշվիլին հայ զինծառայողին վերապատրաստման վկայական է հանձնում

Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Լևան Գիրսիաշվիլին հայ զինծառայողին վերապատրաստման վկայական է հանձնում

• Փետրվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներին, որոնց հետ քննարկել է հանձնաժողովի կատարած աշխատանքները։

• Փետրվարի 17-ին ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Ամստերդամում մասնակցել է «Խաղաղության և պաշտպանության ապահովում. ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների միատեղման զորություն» թեմայով եվրոպական տարածաշրջանային համաժողովին, որի ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին եվրոպական երկրների աջակցության ապահովմանն առնչվող հարցեր։

• Փետրվարի 16-ին հայտնի է դարձել, որ ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպա, դասակի հրամանատար կապիտան Արտյոմ Ավետիսյանին առաջադրվել է մեղադրանք՝ առ այն, որ նա, ականատես լինելով իր ենթակա անձնակազմի կուրսանտներ Հայկազ Բարսեղյանի և Ա.Մարտիրոսյանի վիճաբանությանը, միջոցներ չի ձեռնարկել վիճաբանությունը կանխելու ուղղությամբ։

• Փետրվարի 12-ին ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու դեպքի առթիվ, ձերբակալվել է 5 անձ։

ՀՀ նախագահն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին և գործող նախագահի անձնական ներկայացուցչին

ՀՀ նախագահն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին և գործող նախագահի անձնական ներկայացուցչին

• Փետրվարի 17-ին տարածաշրջան այցելած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այնուհետ՝ փետրվարի 18-ին, ԵԱՀԿ ներկայացուցիչներին ընդունել է նաև Բակո Սահակյանը։ Հանդիպումներ ընթացքում քննարկվել են Արցախյան հակամարտության կարգավորմանը և սահմաններում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:

• Փետրվարի 17-ին Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին։ Փետրվարի 18-ին պաշտպանության նախարարն ընդունել է նաև ԱՄՆ պետդեպարտամենտի պատվիրակության կազմում Հայաստան ժամանած պաշտպանության փոխնախարար Է. Ֆարկասին։ Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:

• Փետրվարի 20-ին ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի Մարտունի շրջանի ուղղությամբ: Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ ներկայացուցչներին դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:

Ռազմաշաբաթը նաև՝ 

Ադրբեջանում

Վրաստանում

Թուրքիայում

One response to “Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 15-21 փետրվարի, 2015

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 15-21 փետրվարի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *