Ադրբեջանի և Ղրղզստանի ՊՆ-ները քննարկել են հայ-ադրբեջանական հակամարտությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը փետրվարի 11-ին ընդունել է Ղրղզստանի պաշտպանության նախարար Աբիբիլլա Կուդայբերդիևի գլխավորած պատվիրակությանը։ Կողմերը քննարկել են երկու երկրների ռազմական համագործակցության տեսլականը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրները։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Ղրղզստանի պաշտպանության նախարար Աբիբիլլու Կուդայբերդիևը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Ղրղզստանի պաշտպանության նախարար Աբիբիլլու Կուդայբերդիևը

Զաքիր հասանովը Ղրղզստանի պաշտպանության նախարարին ներկայացրել է տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը: Հասանովը կարևորել է հայ-ադրբեջանական հիմնախնդրի՝ միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան կարգավորումը։

Հանդիպմանը մասնակցել է նաև Ադրբեջանում Ղրղզստանի դեսպան Այջիգիթ Բուրանովը։

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 10-ին, Ղրղզստանի պաշտպանության նախարարին ընդունել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ղրղզստանցի պաշտոնյան Ադրբեջանում է լինելու մինչև փետրվարի 13-ը:

One response to “Ադրբեջանի և Ղրղզստանի ՊՆ-ները քննարկել են հայ-ադրբեջանական հակամարտությունը

  1. Pingback: Ղրղզստանի ՊՆ ղեկավարին ընդունել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *