Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը փետրվարի 10-ին ընդունել է Բուլղարիայի էկոնոմիկայի նախարար Բոժիդար Լուկարիսկիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ կայքը։
Կողմերը քննարկել են Ադրբեջան-Բուլղարիա հարաբերությունները, ինչպես նաև խոսել են ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարային հարցերի շուրջ։ Զաքիր Հասանովը զրուցակցին «մանրամասն» ներկայացրել է Արցախյան հակամարտությունը և բողոքել Հայաստանի վարած քաղաքականությունից։
Հանդիպմանը ներկա է եղել նաև Ադրբեջանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Մայա Հրիստովան։