Հայկական կողմի կրակոցից Ադրբեջանի սահմանամերձ գյուղի բնակիչ է վիրավորվել

Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունն այսօր՝ փետրվարի 6-ին, հայտնել է, թե իբր հայկական կողմը երեկ՝ երեկոյան ժամը 8-ի սահմաններում, 4 ժամ շարունակ գնդակոծել է Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղը։ Գնդակոծման արդյունքում, ըստ հաղորդագրության, ձեռքից վիարավորվել է գյուղի բնակիչ 1982-ին ծնված Խաթիրա Ալիևան: Կնոջը տեղափոխել են Թովուզի շրջանի կենտրոնական հիվանդանոց։

Գյուղացիներից մեկի խոսքերով՝ գնդակոծության հետևանքով վնասվել է ընդհանուր 100 տուն։ Բացի այդ, լուսածրող գնդակից հրդեհվել է գյուղի բնակիչ Իսմայիլ Նաբիևի տունը։

Հարկ է նշել, որ փետրվարի 5-ի լույս 6-ի գիշերն ադրբեջանական կողմը գնդակոծել էր Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը, ինչի հետևանքով զոհվել է Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 60-ամյա Վանիկ Ղուկասյանը։

Իսկ փետրվարի 4-ին ադրբեջանական զինված ուժերի դիպուպուկահարի կրակից վիրավորվել էր Տավուշի մարզի Մովսես գյուղի բնակիչ 85-ամյա Լևոն Հովակիմի Անդրեասյանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *