Թուրքիայում անցկացվելու է ռազմաօդային ուժերի խոշորամասշտաբ զորավարժություն

Թուրքիայի ԶՈւ ՌՕՈւ հրամանատարությունը ենթակա բոլոր ստորաբաժանումների, այդ թվում՝ ՀՕՊ հրամանատարության, օգնական և տեխնիկական աջակցության սորաբաժանումների ներգրավմամբ Թուրքիայի ողջ օդային տարածքում 2015-ի փետրվարի 7-13-ն իրականացնելու է Volkan-15/1 զորավարժությունը։ Այս մասին հայտնում է Թուրքիայի Զու գլխավոր շտաբի կայքը։

F-16 կործանիչ. Թուրքիայի ՌՕՈւ

F-16 կործանիչ. Թուրքիայի ՌՕՈւ

Զորավարժության նպատակը խոշորամասշտաբ ռազմաօդային պայքարին պատրաստվելը, իրադրության վերահսկումը և հրամանատարությունը մեկ ընդհանուր կենտրոնից ղեկավարելը ստուգելը, ինչպես նաև օդային գործողությունները Թուրքիայի և ՆԱՏՕ-ի պահանջներին համապատասխան ծրագրավորելը, ստորաբաժանումների ռազմական պատրաստականության մակարդակը ամենաբարձր մակարդակի բերելն է։

Զորավարժության առաջին փուլում իրականացվելու է համակարգչային և վիրտուալ ղեկավարման ու աջակցության գործողությունների պլանավորում։ Երկրորդ մասում իրականցվելու են 48-ժամյա անընդհատ և իրական թռիչքներ՝ ընդհանուր առմամբ 500 թռիչք։

Երրորդ փուլին մասնակցելու են Թուրքիայի զինված ուժերի ՌՕՈւ F-16, F-4E 2020, RF-4E կործանիչներ, օդում լիցքավորող և ռադոիլոկացիոն հայտնաբերման A400M, C130, C160, CN235 ինքնաթիռներ, ուղղաթիռներ և բոլոր ՀՕՊ համակարգերը։

Զորավարժության ժամանակ իրականացվելու են գիշերային և ցերեկային գրաֆիկով «օդից ցամաք հարձակումներ», լիցքավորման, հայտնաբերման, որոնողափրկարարական աշխատանքներ։

One response to “Թուրքիայում անցկացվելու է ռազմաօդային ուժերի խոշորամասշտաբ զորավարժություն

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 1-7 փետրվարի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *