ՆԱՏՕ-ն նոր հրամանատարական կենտրոններ է հիմնելու Արևելյան Եվրոպայի վեց երկրում

ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները փետրվարի 5-ին հաստատել են Արևելյան Եվրոպայի վեց երկրում հրամանտարական կենտրոններ հիմնելու և «արագ արձագանքման» զորքերի թիվն ավելացնելու մասին որոշումը։ Այս մասին, ըստ ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքի, հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ

Բրյուսելի շտաբ-կայանում կայացած հանդիպումից հետո Ստոլտենբերգը հայտարարել է, որ հրամանատարական կենտրոնները հիմնվելու են Բուլղարիայում, Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում, Լեհաստանում և Ռումինիայում։

Նա պարզաբանել է, որ ծայրահեղ իրավիճակի դեպքում այդ հրամանատարական կենտրոնները պետք է հսկողություն սահմանեն իրենց ազգային զորքերի և ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների համատեղ գործողություննների նկատմամբ, օժանդակեն գործողությունների կոորդինացմանը։

Բացի այս ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները որոշել են նաև ավելացնել Դաշինքի «Արձագանքման ուժերի» թիվը՝ 13 հազարից հասցնելով 30 հազարի, ինչպես նաև հիմնել արագ արձագանքման «առաջատար խումբ»՝ 5 հազար զինծառայողներով։ Այդ զորախմբի կազմում լինելու են ռազմաօդային, ռազմածովային ուժերի և հատուկ նշանակության ստորաբաժանումներ։ «Առաջատար խումբը» պետք է անհրաժեշտության դեպքում պատրաստ լինի պատասխան գործողությունների 24 ժամվա, իսկ մնացած համատեղ զորքերը պետք է պատրաստ լինեն 7 օրվա ընթացքում։

Նոր արագ արձագանքման «առաջատար խումբը» ստեղծվում է Ռուսաստանից, Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից սպասվող վտանգներից Եվրոպան պաշտպանելու համար։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ իրենք այդպիսի խումբ ստեղծելու և Եվրոպայի արևելյան՝ Ռուսաստանին սահմանակից հատվածներում միասնական հրամանատարական կենտրոններ հիմնելու անհրաժեշտություն զգացին այն ժամանակ, երբ Ռուսաստանը միացրեց Ղրիմը։ «Մենք պետք է հարմարվենք փոխվող աշխարհին»,- հայտարարել է Յենս Ստոլտենբերգը։

Նա ավելացրել է, որ հանդիպելու է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին, որից հետո հանդիպում է ունենալու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ և քննարկելու է Ղրիմի հարցը և Ուկրաինայում տիրող իրավիճակը։

Ռուսաստանյան «Ինտերֆաքս» լրատվական գործակալության հաղորդած տեղեկություն համաձայն՝ նույն օրը՝ փետրվարի 5-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել և նիստի անադամների հետ քնննարկել է Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող իրավիճակը։ Քննարկվել են նաև փետրվարի 6-ին կայանալիք Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանիսյաի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպման վերաբերյալ որոշակի հարցեր։

Նշենք, որ փետրվարի 6-ին Ուկրաինայում տիրող իրավիճակը և Ռուսաստանի հետ հարաբերություննները քննարկելու համար Մոսկվայում հանդիպելու են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներ Ֆրանսուա Օլանդը և Վլադիմիր Պուտինը։

4 responses to “ՆԱՏՕ-ն նոր հրամանատարական կենտրոններ է հիմնելու Արևելյան Եվրոպայի վեց երկրում

  1. Pingback: Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի խորհրդաժողովին | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիան միանալու է ՆԱՏՕ-ի արագ արձագանքման առաջատար խմբին | Ռազմ.info

  3. Pingback: ՆԱՏՕ-ն իր «արագ արձագանքման» ուժերում կարող են ներառել ՌՕՈւ և ՌԾՈւ ստորաբաժանումներ | Ռազմ.info

  4. Pingback: ՆԱՏՕ-ն եռապատկելու է արագ արձագանքման ուժերի քանակը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *