Հակառակորդի կրակից Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչ է զոհվել

Փետրվարի 5-ի լույս 6-ի գիշերն ադրբեջանական կողմը գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը, ինչի հետևանքով զոհվել է Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 60-ամյա Վանիկ Ղուկասյանը։

Ռազմինֆոն կեսգիշերին զրուցել է Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանի հետ, վերջինս հաստատել է գյուղացու մահվան լուրը, հավելելով, որ ադրբեջանական կողմը դադարեցրել է կրակը։

Հավելենք, որ 2015 թվականին սա արդեն 2-րդ դեպքն է, երբ սահմանամերձ գյուղի բնակիչ է զոհվում ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով։

Հունվարի 11-ին ադրբեջանական դիվերսիայի հետևանքով զոհվել էր Ոսկեվան գյուղի խաղաղ բնակիչ, 1935թ. ծնված Սերյոժա Նիկոլի Սարգսյանը:

Իսկ փետրվարի 4-ին ադրբեջանական զինված ուժերի դիպուպուկահարի կրակից վիրավորվել է Տավուշի մարզի Մովսես գյուղի բնակիչ 85-ամյա Լևոն Հովակիմի Անդրեասյանը։

One response to “Հակառակորդի կրակից Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչ է զոհվել

  1. Pingback: Հայկական կողմի կրակոցից Ադրբեջանի սահմանամերձ գյուղի բնակիչ է վիրավորվել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *