Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր՝ փետրվարի 6-ին, հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ առաջնագծում երեկ երեկոյան հայկական գնդակից զինծառայող է սպանվել։
Ըստ հաղորդագրության՝ զինծառայող, շարքային Ֆերիդ Ռյուֆեթ օղլու Աղաևը ծառայողական պարտականությունները կատարելու ժամական հայկական գնդակից ծանր վիրավորվել է, ու թեև ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, այնուամենայնիվ, զինծառայողը մահացել է։
Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ դեպքի մասին այլ մանրամասներ չի հայտնել։
Հավելենք, որ սա 2015 թվականին Ադրբեջանի հայտարարած արդեն 7-րդ զոհն է, թեև այդ երկիրը շարունակում է սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները թաքցնելու քաղաքականությունը։
Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի փետրվարին. Ռազմինֆո | Ռազմ.info