Շեքսպիր Հակոբյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Բակո Սահակյանը փետրվարի 6-ին ստորագրել է հրամանագիր, որի համաձայն՝ հայ-ադրբեջանական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ՊԲ զորամասերից մեկի զինծառայող, շարքային Շեքսպիր Հակոբյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ղեկավարի կայքը:

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին ժամը 16:15-ի սահմաններում Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հակառակորդի գնդակից զոհվել էր զինծառայող, 1990թ. ծնված Շեքսպիր Մխիթարի Հակոբյանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *