Արդեն 60 տարի ՆԱՏՕ-ին անդամակցող Թուրքիան պատմության մեջ առաջին անգամ հանդես է եկել ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերին մարզելու նախաձեռնությամբ, որն իրականացվելու է ռազմաօդային ուժերի՝ Իզմիրի Չիղլիի 2-րդ գլխավոր հրամանատարությունում կառուցվող ռազմաօդային միջազգային ուսումնական կենտրոնում: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը:
Կենտրոնի աշխատանքներն արդեն սկսված են, իսկ մարզումները նախատեսվում է անցկացնել 2016-ին: Կենտրոնը գործելու է ինչպես այլազգի, այնպես էլ թուրք օդաչուների համար: Մարզումներն իրականացվելու են Հարավային Կորեայում արտադրած KT-1T ուսումնավարժական ինքնաթիռներով: 2018-ին նախատեսում են կենտրոնում վարժանաքներ իրականացնել նաև թուրքական արտադրության Hürkuş («Հյուրքուշ») ուսումնամարտական ինքնաթիռներով:
Հիշեցնենք՝ Թուրքիայի ռազմարդյունաբերության քարտուղարությունը հունվարին հայտարարել էր, որ «Հյուրքուշ» ինքնաթիռը 2015-ի հունվարի 13-ին հաջողությամբ անցել է TAI ավիաշինական ընկերության կազմակերպած առավելագույն ծանրաբեռնման համապատասխանության ստատիկ թեստավորումը։
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 1-7 փետրվարի, 2015 | Ռազմ.info