Թուրքիայում անցկացվելու է ռազմաօդային ուժերի խոշորամասշտաբ զորավարժություն • Թուրքիան մտադիր է մարզումներ կազմակերպել ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի համար • Թուրքական «Անքա» ԱԹՍ-ն համալրվել է ռադիոտեղորոշիչ ռադարային համակարգով • Թուրքիան տանկեր է կուտակել թուրք-սիրիական սահմանի հարավարևմտյան հատվածում • Թուրքիան երկարաձգել է Ադենի ծովածոցում զորամիավորում տեղակայելու ժամկետը • Թուրքիայի ոստիկանությունը պարզել է Ստամբուլում իրագործված ահաբեկչության մեղավորին • Թուրք-քրդական նոր բախումներ • Թուրք զինծառայողն ինքնասպան է եղել • Թուրքիայում ռազմաօդային ուժերի լեյտենանտ է անհետ կորել • Բուլղարիան մտադիր է 82կմ պատ կառուցել Թուրքիայի հետ սահմանին • Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի խորհրդաժողովին • Թուրքիա է այցելել Ղրղզստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը • Թուրքիայի ԶՈւ ընդհանուր թվաքանակն ավելացել է • Թուրքիայի ԶՈւ ԳՇ տվյալները 2010-2014-ի սննդի և վառելիքի ծախսերի վերաբերյալ
• Թուրքիայի ԶՈւ ՌՕՈւ բոլոր ստորաբաժանումների, այդ թվում՝ ՀՕՊ հրամանատարության, օգնական և տեխնիկական աջակցության սորաբաժանումների ներգրավմամբ Թուրքիայի ողջ օդային տարածքում 2015-ի փետրվարի 7-13-ն իրականացնելու է Volkan-15/1 զորավարժությունը։
• Թուրքիան առաջին անգամ հանդես է եկել ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերին մարզելու նախաձեռնությամբ, որն իրականացվելու է ռազմաօդային ուժերի՝ Իզմիրի Չիղլիի 2-րդ գլխավոր հրամանատարությունում կառուցվող ռազմաօդային միջազգային ուսումնական կենտրոնում։
• Թուրքական TAI ռազմարդյունաբերական ընկերության «Անքա» անօդաչու թռչող սարքի նոր տեսակը հունվարի 30-ին հաջողությամբ իրականացրել է իր առաջին թռիչքը՝ համալրված թուրքական «Ասելսան» ընկերության արտադրած ռադարային համակարգով։
• Թուրքիան հունվարի 30-ին տանկեր է կուտակել թուրք-սիրիական սահմանի երկայքով, մասնավորապես` Թուրքիայի հարավարևմտյան Քիլիս գավառի տարածքում։ Տանկերն ուղղվել են քրդական «Քրդական դեմոկրատական միություն» (PYD) ջոկատների տեղակայման վայրերի ուղղությամբ։
• Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովը փետրվարի 3-ին ձայների մեծամասնությամբ ընդունել է կառավարության ներկայացրած օրինագիծը, որով նախատեսվում է մեկ տարով երկարաձգել Ադենի ծովածոցում Թուրքիայի ԶՈւ ռազմածովային ուժերի զորամիավորման տեղակայման ժամկետը։
• Թուրքիայի ոստիկանությունը պարզել է, որ Ստամբուլի Թաքսիմ հրապարակի հարևանությամբ գտնվող ոստիկանատան վրա հունվարի 30-ին Կալաշնիկովի ինքնաձիգով կրակած կինը Թուրքիայում, ԱՄՆ-ում և ԵՄ-ում ահաբեկչական ճանաչված «Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատ» խմբավորման անդամ է։
• Հունվարի 31-ին Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգի Ուլուդերե գավառի Սալաթալըք գյուղում զինվորականների ուղղությամբ նետել են ինքնաշեն պայթուցիկ սարքեր և քարեր։ Հարձակումների ընթացքում գլխի շրջանում վիրավորվել է զինված ուժերի 24-ամյա ենթասպա Ալի Քըզըլայը։
• Թուրքիայի արևելյան Աղրը նահանգի 12-րդ մեխանիզացված հետևակային գնդում ծառայող պայմանագրային սերժանտ Հյուսեին Քարաթաշը հունվարի 29-ին տանն ինքնասպան է եղել՝ ատրճանակից կրակելով ինքն իր վրա։
• Թուրքիայի հարավարևմտյան Դենիզլի նահանգի Սարաքյոյ գավառի Քաբաաղաչլար գյուղի մոտակայքում գտնվող գետում փետրվարի 3-ին լաստանավ է խորտակվել։ Նավում գտնվող երեք քաղաքացիական անձինք փրկվել են, իսկ մեկ լեյտենանտ անհետ կորել է։
• Բուլղարիան պատրաստվում է Թուրքիայի հետ սահմանին 82 կմ երկարությամբ պատնեշ կառուցել, որը շատ ավելի դժվարանցանելի կլինի, քան ներկայիս փշապարիսպը, և նման կլինի «Բեռլինի պատին»։
• Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը փետրվարի 5-ին Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդաժողովին, որից հետո հանդիպել է Բուլղարիայի իր գործընկերոջը։
• Ղրղզստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Ասանբեկ Ալիմկոժոևը Թուրքիա կատարած այցի շրջանակներում փետրվարի 2-ին հանդիպել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելին։ ԶՈւ գլխավոր շտաբի պետերը դռնփակ, գաղտնի քննարկում են ունեցել։
• Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հրապարակել է 2015-ի փետրվարի 2-ի դրությամբ անձնակազմի թվաքանակի վերաբերյալ պաշտոնական տվյալներ, որոնց համաձայն՝ թուրքական ԶՈւ անձնակազմը շուրջ 689 հազար մարդ է, որը 7 հազարով ավելի է դեմտեմբերի ցուցանիշից։
• Թուրքիայի ԶՈւ սննդի համար 2010-2014 թթ. ծախսվել է 5 միլիարդ թուրքական լիրա (2 մլրդ ԱՄՆ դոլար), վառելիքի համար՝ 4,5 միլիարդ (1,8 մլրդ դոլար), իսկ սպառազինության ապահովումը, սարքավորումների պահպանումը և վերանորոգումը արժեցել է 1,25 միլիարդ լիրա (513 մլն դոլար)։
Ռազմաշաբաթը նաև՝