Հունվարի 28-29-ին Թուրքիայում ինքնասպան է եղել 2, սպանվել՝ 1 զինծառայող, ևս մեկը ինքնասպանության փորձ է կատարել

Քոջաելիում հունվարի 28-ին ինքնասպան է եղել Թուրքիայի ԶՈւ ցամային զորքերի մեկ ժամկետային զինծառայող, հունվարի 29-ին  ինքնասպան է եղել ռազմաօդային ուժերի զինվորական ուսումնական գնդում ծառայող մեկ ժամկետային զինծառայող, նույն օրն ինքնասպանության փորձ է կատարել Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում պահակային ծառայություն իրականացնող մեկ այլ  ժամկետային զինծառայող։ Իսկ հունվարի 28-ին ծառայություն իրականացնելիս զոհվել էր ժանդարմերիայի մեկ ենթասպա, վիրավորվել՝ մեկ հատուկ պայմանագրային սերժանտ։ Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Հունվարի 28-ին սպանված թուրքական ժանդարմերիայի ենթասպա Էմրե Գյունալանը

Հունվարի 28-ին սպանված թուրքական ժանդարմերիայի ենթասպա Էմրե Գյունալանը

Հունվարի 29-ին Թուրքիայի արևմտյան Քյոթահյա նահանգի համանուն քաղաքում տեղակայված Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի զինվորական ուսումնական գնդում ծառայություն իրականացնող 21-ամյա զինծառայող շարքային Մյուսլյում Էրդեմը պահակային ծառայության ժամանակ ինքնասպան է եղել՝ նախնական վարկածով կրակելով իր ծառայողական զենքով։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, ընթանում է ծառայողական քննություն։

Ինքասպանության մյուս դեպքը գրանցվել է Թուրքիայի արևմտյան Քոջաելի նահանգի Դերինջե գավառում տեղակայված, Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի 1-ին տրանսպոտային կայանման զորամիավորման հրամանատարության զորամասում: Ժամկետային զինծառայող շարքային Մեհմեթ Աքիֆ Ադըյամանը, իր ծնոտին կրակելով, ինքնասպան է եղել: Դեպքի հանգամանքները պարզելու համար նշանակվել է քննություն: Սպանվածը Կայսերի քաղաքի բնակիչ էր:

Մյուս միջադեպը գրանցվել է Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում, որտեղ ժանդարմերիայի հրամանատարությանը ենթակա պահպանության ստորաբաժանման 21-ամյա զինծառայող շարքային Լեվենտ Բեսինը  պահակային դիտաշտարակում պահակային ծառայություն իրականացնելիս հունվարի լույս 29-ի գիշերն իր զենքով արձակած կրակոցից փորի շրջանում վիրավորվել է և տեղափոխվել է հիվանդանոց:

Նախնական վարկածի համաձայն՝  Բեսինը իր զենքի հետ խաղալիս անզգուշության հետևանքով կրակ է բացել ինքն իր վրա, ինչի հետևանքով էլ վիրավորվել է: Դեպքի հանգամանքները պարզելու համար նծանակվել է ծառայողական քննություն:

Մեկ այլ միջադեպ գրանցվել է հունվարի 28-ին՝ Թուրքիայի հարավ-արևմտյան Այդըն նահանգի Էֆելեր գավառում։ Նախկինում կատարած սպանության համար կասկածվող, 1978-ին ծնված Հ.Տ.-ի ձերբակալության ժամանակ վերջինիս արձակած կրակոցից վիրավորվել էին ժանդարմերիայի ենթասպա Էմրե Գյունալանը և հատուկ պայմանագրային սերժանտ Իրֆան Յուքսելը։

Վիրավորված ենթասպան մահացել է, իսկ սերժանտը տեղափոխվել հոսպիտալ։ Նշվում է, որ վերջինիս վիճակը կայուն է։ Այդընի նահանգապետի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ կասկածյալ Հ.Տ.-ի ձերբակալման ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են։

Սպանված ենթասպայի դին ուղարկվել է դատական փորձաքննության։ Վերջինս ծնունդով Չորում նահանգի Օսմանջըք գավառի Գարգը գյուղից էր։

One response to “Հունվարի 28-29-ին Թուրքիայում ինքնասպան է եղել 2, սպանվել՝ 1 զինծառայող, ևս մեկը ինքնասպանության փորձ է կատարել

  1. Pingback: Թուրք զինծառայողը տանն ինքնասպան է եղել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *