Թուրքիայի ԶՈւ–ի՝ Անկարայի «Գյուվերջինլիք» օդանավակայանում տեղակայված 5-րդ գլխավոր հետազոտությունների կենտրոնական հրամանատարության սպասարկման կենտրոնը հունվարի 27-ին հյուրընկալել է թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը:
Հանդիպման ժամանակ լրագրողներին ծանոթացրել են կենտրոնի աշխատանաքներին, ինչպես նաև ցույց են տվել թուրքական «Ռոքեթսան» ընկերության ծրագիրը, որով նախատեսված է T-129 Atak ուղղաթիռները զինել հակատանկային հրթիռներով:
Կենտրոնն ապահովում է Թուրքիայի ԶՈւ ռազմական ուղաթիռների և ինքնաթիռների, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի ստուգումը, փորձարկումը, վերանորոգումը, վերականգնումն ու արդիականացումը:
Հիշեցնենք՝ դեռևս 2014-ի մարտին թուրքական աղբյուները հայտնել էին, որ թուրքական «Ռոքեթսանի» Mızrak-U հակատանկային համակարգերով Թուրքիայում պատրաստվում են զինել թուրք-իտալական արտադրության T-129 Atak ուղղաթիռները:
Նշենք, որ Mızrak-U մեծ հեռահարության հակատանկային կառավարվող հրթիռներն ունակ են խոցելու թիրախներ՝ մինչև 8 կմ հեռավորության վրա։ Կրակի նվազագույն հեռավորությունը 500 մետր է։
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 25-31 հունվարի, 2015 | Ռազմ.info