Թուրքիայի ԶՈւ ՌԾՈւ հրամանատարությունը թիկունքային ապահովման նավերի և նրանց անձնակազմի աշխատունակությունը ստուգելու նպատակով Իզմիրի ծովածոցում անցկացրել է ուսումնական զորավարժություն, որն ավարտվել է հունվարի 28-ին։ Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Թուրքական թիկունքային ապահովման նավերի ուսումնական զորավարժությանը մասնակցել են Թուրքիայի ԶՈւ ՌԾՈւ գլխավոր հրամանատարության (տեղակայման վայրը՝ Անկարա) վառելիք տեղափոխող 4 նավ, քարշակային 2 նավ և 1 «Աքար» դասի վառելիք տեղափոխող տանկեր։ Զորավարժությունը ղեկավարել է գնդապետ Ալբայ Չուլջուն՝ Թուրքիայի ԶՈւ ՌԾՈւ ծովային հատուկ հանձնարարությունների TCG YB. Kudret Güngör (A-595) ռազմանավից։
Զորավարժության ժամանակ իրականացվել է վառելիքի փոխանցման-լիցքավորման գործողություն։
Զորավարժության սցենարի համաձայն՝ թշնամու ռազմական ինքնաթիռները հարձակվել են հրամանատարաշտաբային տանկերի վրա, իսկ նավի անձնակազմը պատասխան կրակ է բացել ինքնաթիռի ուղղությամբ՝ նավի վրա տեղադրված Phalanx զենիթահրետանային համալիրից և 35 մմ տրամաչափով երկու հրանոթներից։ Հարձակման ժամանակ ինքաթիռին հաջողվում է խոցել TCG YB. Kudret Güngör (A-595) ռազմանավը, ինչի հետևանքով վառելիքի արտահոսք է լինում, և տախտակամածին կրակ է բռնկվում, սակայն կարճ ժամանակում նավի անձնակազմին հաջողվում է մարել կրակը։
Զորավարժությունն ավարտվում է նավերի՝ Գյոլջուքի ռազմածովային գլխավոր բազայի հրամանատարության Թոյրազ նավահանգիստ հասնելուն պես։
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 25-31 հունվարի, 2015 | Ռազմ.info