ԵՄ-ն ցանկանում է հակաահաբեկչական պայքարին ներգրավել Թուրքիային և արաբական երկրներին

Եվրոպական Միության արտաքին գործերի և քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ ԵՄ-ն որոշում է կայացրել ահաբեկչության դեմ պայքարում համագործակցություն սկսել Թուրքիայի և արաբական մի շարք երկրների հետ ու իրականացնել հետախուզական տվյալների փոխանակում։Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբին և ԵՄ արտաքին գործերի ու քաղաքականության գերագույն հանձնականտար Ֆրեդերիկա Մոգերինին

Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբին և ԵՄ արտաքին գործերի ու քաղաքականության գերագույն հանձնականտար Ֆրեդերիկա Մոգերինին

Հայտարարությունը նա արել է հունվարի 19-ին Բրյուսելում՝ ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների «Ահաբեկչության դեմ պայքարի» շրջանակներում կազմակերպած խորհրդաժողովից հետո։

Մոգերանին չի հայտարարել բոլոր երկրների անունները, որոնց հետ ցանկանում են համագործակցություն սկսել, սակայն նշել է, որ այդ երկրների ցուցակում են Թուրքիան, Եգիպտոսը, Եմենը, Ալժիրը և Պարսից ծոցի երկրները։

Նա նշել է, որ հետախուզական տվյալների փոխանակումն իրականացվելու է ոչ միայն Եվրոպայում, այլ նաև Թուրքիայում, Ծոցի ու Հյուսիսային Աֆրիկայի երկրներում՝ նշելով, որ ասիական և աֆրիկյան մի շարք երկրների հետ արդեն համապատասխան համաձայնություն է ձեռք բերվել։

Նիստին ներկա է եղել նաև Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբին, ով, խոսելով ահաբեկչությունն արմատախիլ անելու կարևորության և համագործակցության կարևորության մասին, նշել է, որ դա շատ ժամանակ կպահանջի։

Հիշեցնենք, որ հունվարի սկզբին Փարիզի առևտրական կենտրոններից մեկում 4 անձ սպանած ահաբեկչի հանցակից կինը փախել էր Թուրքիա, իսկ այնտեղից էլ՝ Սիրիա։ Թուրքիային քննադատում էին ահաբեկչին չձերբակալելու համար, ինչին ի պատասխան Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն նշել էր, որ այդ կնոջ վերաբերյալ իրենց ոչ մի տեղեկություն չի հաղորդվել, նա անարգել անցել է Շենգենյան գոտու երկրներով, իսկ հիմա Թուրքիային են մեղադրում, թե ինչու նրան չեն ձերբակալել։

One response to “ԵՄ-ն ցանկանում է հակաահաբեկչական պայքարին ներգրավել Թուրքիային և արաբական երկրներին

  1. Pingback: Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի վարչապետները քննարկել են ԻՊ-ի դեմ պայքարի համատեղ ծրագրերը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *