Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի վարչապետները քննարկել են ԻՊ-ի դեմ պայքարի համատեղ ծրագրերը

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հունվարի 20-ին Լոնդոնում հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնին։ Քննարկումների ընթացքում նրանք հիմնական ուշադրությունը դարձրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ համատեղ պայքարի խնդրին։Հայտնում է ֆրանսիական AFP լրատվական գործակալությունը։

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի վարչապետերը

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի վարչապետերը

Քեմերոնը հայտարարել է, որ «Իսլամական պետությունից» եկող վտանգը սարսափելի է՝ նշելով, որ երկկողմ բանակցությունների հիմնական թեման հենց այդ ծայրահեղական ահաբեկչության դեմ համատեղ պայքարի ծրագրերի մշակումն է։

Հայտարարությունում նաև նշվում է, որ Մեծ Բրիտանիան և Թուրքիան որոշում են կայացրել փոխանակել օդանավերով թռչողների ցուցակները, որպեսզի հնարավորինս բացառեն ահաբեկիչների շարժը Սիրիայից Եվրոպա և հակառակը։ Նշենք, որ այդ շարժը հիմնականում լինում է Թուրքիայի տարածքով։

Հիշեցենք, որ ԱՄՆ-ը և Եվրոպական երկրները Թուրքիային բազմիցս կոչ են արել վերահսկել ահաբեկիչների շարժը իր երկրով և համագործակցել ահաբեկիչների վերաբերյալ հետախուզական տեղեկությունների փոխանակման հարցում, ինչին ի պատասխան Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ անհնար է լիովին վերահսկել թուրք-սիրիական և թուրք-իրաքյան 911 կմ երկարությամբ սահմանը։

Նշենք նաև, որ Եվրոպական Միության արտաքին գործերի և քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին օրեր առաջ հայտարարել է, որ ԵՄ-ն որոշել է ահաբեկչության դեմ պայքարում համագործակցություն սկսել Թուրքիայի և արաբական մի շարք երկրների հետ ու իրականացնել հետախուզական տվյալների փոխանակում:

3 responses to “Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի վարչապետները քննարկել են ԻՊ-ի դեմ պայքարի համատեղ ծրագրերը

  1. Pingback: Թուրքիան չի կարող վերահսկել ահաբեկիչների շարժն իր տարածքով. Թուրքիայի վարչապետ | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 18-24 հունվարի, 2015 | Ռազմ.info

  3. Pingback: RAZM.INFO. Թուրքիան չի կարող վերահսկել ահաբեկիչների շարժն իր տարածքով. Թուրքիայի վարչապետ | Արեվելագիտական Բլոգ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *