Իսպանական Patriot համակարգեր են բերվել Թուրքիա

ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում Իսպանիայի հակաօդային պաշտպանության հրթիռները հունվարի 9-ին ռազմանավերով բերվել են Թուրքիայի հարավային Հաթայ նահանգի Իսկանդերուն քաղաքի Լիմակ նավահանգիստ, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Գերմանական Patriot՝ Թորւքիայի սահմանին

Գերմանական Patriot-ը՝ Թուրքիայի սահմանին

Patriot-ների մարտկոցները տեղակայվելու են Ադանա քաղաքի Ինջիրլիք տանկային 10-րդ ռազմաբազայում:

Հիշենցնեք՝ Թուրքիան 2011թ. վերջին Սիրիայից հնարավոր վտանգին դիմակայելու համար միջին ու մեծ բարձրություններում թիրախներ խոցելու ունակ ՀՕՊ համակարգեր տրամադրելու խնդրանքով դիմել էր ՆԱՏՕ-ին, որից հետո 2013թ. հունվար և փետրվար ամիսներին մեկ տարի ժամկետով Նիդեռլանդները, Գերմանիան և Միացյալ Նահանգները 2-ական մարտկոց էին բացազատել թուրք-սիրիական սահմանին:

2013թ. վերջին Անկարան կրկին դիմել է ՆԱՏՕ-ին՝ ժամկետը ևս 1 տարով երկարաձգելու համար՝ պատճառաբանելով, թե Սիրիայից սպառնալիքը դեռ պահպանվում է: Բացի ՆԱՏՕ-ի համապատասխան որոշումից, ՀՕՊ կայանների տեղակայումը երկարաձգելու առանձին թույլտվություններ էին տվել նաև դրանք տրամադրած պետությունները՝ Գերմանիան, ԱՄՆ-ն և Նիդեռլանդները:

Նիդեռլանդներն 2014-ին հայտարարել էր, որ 2015-ի հունվարին իր ՀՕՊ համակարգերը վերանորոգելու և սպասարկելու նպատակով դուրս է բերելու Թուրքիայի տարածքից, իսկ վերջիններիս փոխարեն սեպտեմբերին առաքելությանը միանալու պատրաստակամություն էր հայտնել Իսպանիան:

Իսկ ահա Գերմանիայի կառավարությունը  2015թ. հունվարի 7-ին որոշել է ևս մեկ տարով երկարաձգել գերմանական Patriot համակարգերի տեղակայումը Թուրքիա-Սիրիա սահմանին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *