Գյումրիի 102-րդ ռազաբազայից փախած զինծառայողին բռնել են հայ-թուրքական սահմանն անցնելիս

Գյումրիում 6 հոգու սպանության մեջ կասկածվող, ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը հայտնաբերվել է հայ-թուրքական սահմանը հատելու ու Թուրքիա անցնելու փորձի ժամանակ։ Զորամասից փախած զինծառայողին բռնել են Բայանդուր գյուղի ուղղությամբ ծառայություն իրականացնող սահմանապահները։

Այս մասին տեղեկությունը, ըստ News.am կայքի, հաստատել է ՀՀ ոստիկանության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ ավելացնեվ, որ զինծառայողին բռնելու գործողությունը հաջողվել է սահմանապահների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում։

Ըստ Galatv.am կայքի՝ տեղեկությունը հաստատել է նաև Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը։ Վերջինիս հաղորդած տեղեկություններով՝ զինծառայողը հիմա սահմանապահների մոտ է։

Հիշեցնենք, որ Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայից փախած ժամկետային զինծառայող, Պերմյակով Վալերի Պավլովիչը կասկածվում է հունվարի 12-ին կատարված 6 հոգանոց ընտանիքի սպանության մեջ։

ՀՀ Ոստիկանությունը նրա նկատմամբ հայտարարել էր հետախուզում։ Իսկ ՀՀ քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ, որը վարում է Հատուկ կարևորության գործերի քննության գլխավոր վարչությանը։

Դեպքից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հատուկ խորհրդակցություն է հրավիրել իրավապահ մարմինների ղեկավարների հետ, որի ընթացքում շեշտվել է ամենակարճ ժամկետում դրա մանրամասները պարզելու, մեղավորներին հայտնաբերելու և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու կարևորությունը: Հաղորդագրության մեջ նշվում էր նաև, որ Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի հրամանատարությունը սերտորեն համագործակցում է ՀՀ իրավապահ մարմինների հետ և օժանդակում գործի քննությանը:

2 responses to “Գյումրիի 102-րդ ռազաբազայից փախած զինծառայողին բռնել են հայ-թուրքական սահմանն անցնելիս

  1. Pingback: ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողը խոստովանել է հանցանքը | Ռազմ.info

  2. Pingback: ՌԴ ՊՆ տեղակալը Դավիթ Տոնոյանին է ներկայացրել 102-րդ ռազմաբազայում անցկացված ծառայողական քննության ընթացքը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *