Թուրքիայում նիդեռլանդական Patriot-ներին կփոխարինեն իսպանականները

Նոյեմբերի 12-ին Իսպանիայի զինված ուժերը Անդալուսիա շրջանի Մեդանո դել Լորո զորավարժարանում ընթացող վարժանքների շրջանակներում արձակել են երկու հրթիռ MIM-104 Patriot և 4 հրթիռ MIM-23 HAWK զենիթահրթիռային համալիրներից:

Patriot ՀՕՊ համակարգերը Թուրքիայում

Patriot ՀՕՊ համակարգերը Թուրքիայում

Համաձայն կուբայական «Prensa Latina» լրատվական գործակալության՝ Patriot-ները 2015թ. հունվարից տեղակայվելու են Թուրքիայում՝ Սիրիայի հետ սահմանին:

Դեռևս սեպտեմբերին Իսպանիայի ղեկավարությունը հայտարարել է, որ «ՆԱՏՕ-ի հարավային սահմանները պաշտպանելու համար» պատրաստ են տրամադրել վերոհիշյալ ՀՕՊ միջոցները, ինչպես նաև 130-հոգիանոց սպասարկող անձնակազմ, երբ ներկայում Թուրքիայի Ադանա քաղաքի շրջակայքում տեղակայված նիդեռլանդական նույնատիպ ՀՕՊ համակարգերը վերանորոգելու և սպասարկելու նպատակով 2015-ի հունվարին դուրս բերվեն Թուրքիայի տարածքից:

Հիշեցնենք, որ ներկայում Թուրքիայում տեղակայված է Patriot զենիթահրթիռային համալիների 6 մարտկոց՝ երկրի օդային տարածքը Սիրիայի օդուժից պաշտպանելու համար։ Թուրքիան 2011թ. վերջին Սիրիայից հնարավոր վտանգին դիմակայելու համար միջին ու մեծ բարձրություններում թիրախներ խոցելու ունակ ՀՕՊ համակարգեր տրամադրելու խնդրանքով դիմել էր ՆԱՏՕ-ին, որից հետո 2013թ. հունվար և փետրվար ամիսներին մեկ տարի ժամկետով Նիդեռլանդները, Գերմանիան և Միացյալ Նահանգները 2-ական մարտկոց էին բացազատել թուրք-սիրիական սահմանին: 2013թ. վերջին Անկարան կրկին դիմել է ՆԱՏՕ-ին՝ ժամկետը ևս 1 տարով երկարաձգելու համար՝ պատճառաբանելով, թե Սիրիայից սպառնալիքը դեռ պահպանվում է: Բացի ՆԱՏՕ-ի համապատասխան որոշումից, ՀՕՊ կայանների տեղակայումը երկարաձգելու առանձին թույլտվություններ էին տվել նաև դրանք տրամադրած պետությունները, այսինքն՝ Գերմանիան, ԱՄՆ-ն և Նիդեռլանդները:

Նշենք, որ Թուրքիայի զինուժը ներկայում չունի հեռահար հակաօդային և հակահրթիռային պաշտպանության սեփական համակարգեր, ինչի պատճառով էլ փորձում է մրցույթի միջոցով հարմար տարբերակ գտնել։

3 responses to “Թուրքիայում նիդեռլանդական Patriot-ներին կփոխարինեն իսպանականները

  1. Pingback: Գերմանական Patriot-ները հնարավոր է Թուրքիայում մնան ևս մեկ տարի | Ռազմ.info

  2. Pingback: Իսպանական Patriot համակարգեր են բերվել Թուրքիա | Ռազմ.info

  3. Pingback: Իսպանական Patriot-ները տեղակայվել են «Ինջիրլիք» ռազմաբազայում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *