Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 9-ին ուսումնավարժական կենտրոններից մեկում այդ երկրում հավատարմագրված դեսպանությունների ռազմական կցորդների մասնկացությամբ գումարել է նիստ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրությունում նշվում է, որ «Պաշտպանական բարեփոխումներ» թեմայով զեկույց է կարդացել ՊՆ միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ, գեներալ-մայոր Հուսեյն Մահմուդովը։ Նիստի մասնակիցների հետ քննարկվել են նաև ազգային անվտանգության քաղաքականության վերաբերող հարցեր։
«Ձգձգվող հակամարտություն և տարածաշրջանային անվտանգություն» թեմայով զեկույց է կարդացել նաև Ադրբեջանի ՊՆ-ի ներկայացուցիչ, փոխգնդապետ Մուրադ Զեյնալովը։ Նիստի ավարտին տրվել են պատասխաններ ռազմական կցորդներին հետաքրքրող հարցերին։
Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ դեկտեմբերի 7-13, 2014 | Ռազմ.info