Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում դեկտեմբերի 9-ից 12-ը անցկացվում է սեմինար՝ ուղղված Կասպից ծովում էներգետիկ կարևոր ենթակառուցվածքների պաշտպանությանն ու դրա մարտական պլանի կատարելագործմանը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «Ազերթաջ» գործակալությունը։
Նշվում է նաև, որ դեկտեմբերի 10-12-ին Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում ՆԱՏՕ-ի շրջանակներում կանցկացվեն դասընթացներ, որոնք միտված են համագործակցող երկրների զինված ուժերի միջև ուղիղ կապի ապահովման ամրապնդմանը։ Դաընթացին մասնակցում է նաև Ադրբեջանի ՊՆ պատվիրակությունը։