Հիլարի Քլինթոնի այցը Վրաստան

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցելության երկրորդ հանգրվանը Վրաստանն էր: Քլինթոնի հետ հանդիպման հետո տեղի ունեցածած մամուլի ասուլիսի ժամանակ Սաակաշվիլին աջակցության համար շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգների կառավարությանը: «Վրաստանն ամեն օր զարգանում է և դա, առաջին հերթին, վրաց ժողովրդի արժանիքն է, սակայն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աջակցությունը կարևոր էր մեր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության համար»,- ասել է Վրաստանի նախագահը:

Սաակաշվիլին կարևորել է նաև այն խնդիրները, որոնց շուրջ, ըստ նրա, ձեռք են բերվել կոնկրետ համաձայնություններ: Դրանցից ամենակարևորը, թերևս, պաշտպանական ոլորտն էր ու գրավյալ տարածքների բնակիչներին հատուկ անձնագրեր տալու վրացական նախաձեռնությունը: «Դա հնարավորություն կտա նրանց չվերցնել ռուսական անձնագրերը և մեր տված փաստաթղթերով ուղևորվել արտասահման»,- ասել է Սաակաշվիլին:

Իսկ Բաթումում հունիսի 5-ին տեղի ունեցած ԱՄՆ-Վրաստան ռազմավարական համագործակցության հանձնաժողովի 3-րդ նստաշրջանում պետքարտուղար Քլինթոնը մեկ անգամ ևս հավաստել է, որ ԱՄՆ դեմ է Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքների գրավմանը և ռազմականացմանը:

Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրին կարևորել է Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումը: Հիշեցնենք, որ մայիսի 20-21-ին Չիկագոյում տեղի ունեցած գագաթաժողովում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել էր, որ թեև ակնառու ձեռքբերումներին, Վրաստանը դեռ երկար ճանապարհ պետք է անցնի Դաշինքին անդամակցելու համար:

Ռազմատեխնիկական բնագավառում ԱՄՆ-ն Վրաստանի հետ իրականացնելու է համագործակցություն երեք նոր ուղղություններում` առափնյա և օդային անվտանգության, ուղղաթիռային պարկի և սպաների վերապատրաստման ոլորտներում, ինչը, ըստ պետքարտուղարի, հնարավորություն կտա ավելի կատարելագործել ցամաքային և օդային դիտարկումները: «Մենք կօգնենք վերազինելու Վրաստանի ուղղաթիռային պարկը, ինչը հնարավորություն կտա երկրի ներսում մարդկանց և բեռները ավելի հեշտությամբ տեղափոխել»,- ասել է նա:

Բաթումում Քլինթոնը մասնակցել է նաև առափնյա պահպանության ПСКА-109 տեսակի երկու մոտորանավերի հանձնման արարողությանը, որոնք վերազինվել են ամերիկյան կողմի միջոցներով: 2009թ. սկսած ամերիկյան կառավարությունը շուրջ 10 մլն դոլարի աջակցություն է ցուցաբերել վրացական առափնյա անվտանգությունը կատարելագործելու համար: Վրաստանի առափնյա պահպանությունը ներքին գործերի նախարարության ենթակայության տակ է, իսկ օգնությունն իրականացվում է ԱՄՆ արտահանման վերահսկողության և սահմանների անվտանգության ծրագրերի շրջանակում: Միացյալ Նահանգների ֆինանսական և տեխնիկական աջակցությամբ 2011թ. օգոստոսի Փոթիում սկսվել էր առափյա պահպանության մոտորանավերի վերանորոգման և տեխնիկական սպասարկման կենտրոնի կառուցումը:

Աղբյուրները։
Саакашвили поблагодарил США: “они делают нас демократичнее”
Генсек НАТО огорчил Саакашвили: до вступления в альянс Грузии еще далеко
Саммит НАТО: Россию призвали отказаться от признания Абхазии и Южной Осетии и не вооружать их
Clinton Speaks of U.S. Assistance to Georgia Coast Guard
Clinton on ‘New Areas of Defense Cooperation’
U.S.-Funded Ship Maintenance Facility for Georgia Coast Guard
Грузии получила от США два катера береговой охраны
Georgian Coast Guard Ceremony ” photo gallery

One response to “Հիլարի Քլինթոնի այցը Վրաստան

  1. Pingback: Ադրբեջանական կողմը 25 զոհ է տվել, որոնց մասին հրահանգվել է չհայտնել. օրվա ամփոփում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *