Ադրբեջանական բանակում երկու զինծառայող մահացել է, մեկը՝ վիրավորվել

Ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ մամլո խոսնակի տեղակալ Թեյմուր Աբդուլաևին, հայտնում են, թե Ադրբեջանի ՊՆ Աղստաֆայի շրջանի զորամասերից մեկում երկու զինվոր մահացել են, մեկը վիրավորվել՝ զորամասում գրանցված դժբախտ պատահարի հետևանքով:

«Զինառայողները՝ զորամասում բետոնե սալիկի անկման հետևանքով, գլխի վնասվածքներ են ստացել: Պատահարից հետո նրանք տեղափոխվել են հիվանդանոց, սակայն Էմին Գուլիևի (Սումգաիթի զ/կ) և Օրհան հուսեյնովի (Աղդաշայի զ/կ) կյանքը փրկել չի հաջողվել: Վիրավորված Էլնուր Կեչալովը դեռևս հիվանդանոցում է»,- հայտնել է Աբդուլաևը:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ հայկական կողմի դեմ ուղղված ադրբեջանական գործողություններից հետո ադրբեջանցիները սկսում են հայտնել բանակում դժբախտ պատահարի զոհ դարձած զինծառայողների մասին:

 

One response to “Ադրբեջանական բանակում երկու զինծառայող մահացել է, մեկը՝ վիրավորվել

  1. Pingback: Ադրբեջանական կողմը 25 զոհ է տվել, որոնց մասին հրահանգվել է չհայտնել. օրվա ամփոփում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *