2014թ նոյեմբերի 22–29-ը Անկարայում անցկացվող համատեղ զորավարժությանը մասնակցում են երեք երկրների հատուկ նշանակության ջոկատներ և բնական աղետների ժամանակ արձագանքող որոնողափրկարարական խմբեր:
Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի կայքը:
Նպատակը երկրների հատուկ ջոկատայինների և որոնողափրկարարական խմբերի փորձի ու գիտելիքների փոխանակումը, համատեղ գործողությունների իրականացումն են:
Զորավարժությանը մասնակցելու են Թուրքիայի հատուկ նշանակության 1 ջոկատ, 2 փրկարար խումբ, 2-ական որոնողափրկարար, մարտական ու ընդհանուր նշանակության ուղղաթիռներ, ինչպես նաև 1 բեռնատար ինքնաթիռ: Աֆղանստանից և Պակիստանից մասնակցելու են մեկական հատուկ նշանակության ու փրկարարական ջոկատներ:
Նույն երկրների մասնակցությամբ նմանատիպ զորավարժություններ անցկացվել են նաև 2012 և 2013 թվականներին: Հատուկ նշանակության ջոկատների և բնական աղետներին արձագանքող որոնողափրկարարկան խմբերի համատեղ վարժանքներ անցկացնելու պայմանագիրը երկրները ստորագրել են 2012թ: