Ադրբեջանում ավարտվել է ռազմածովային ու ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժությունը

Նոյեմբերի 19-ին ավարտվել են զինված ուժերի, ինչպես նաև սահմանապահ պետական ծառայության և ԱԻՆ ենթակայության ստորաբաժանումների՝ շուրջ մեկ շաբաթ մեկնարկած համատեղ վարժանքները։

Վարժանքներ Ադրբեջանի ռազմածովային ուժերում

Վարժանքներ Ադրբեջանի ռազմածովային ուժերում

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը, վարժանքներն անցկացվել են 3 փուլով, որոնցից առաջինի ընթացքում մասնակից ստորաբաժանումենրը բերվել են «մարտական լրիվ պատրաստության աստիճանի» և ժամանել առաջադրված վայր՝ հետագա առաջադրանքը ստանալու նպատակով։ Երկրորդ փուլով զորավարժությանը մասնակից զորատեսակներն ու դրանց ստորաբաժանումները ստացել են առաջադրանք՝ իրականացնել Կասպից ծովի ադրբեջանական հատվածում նավթային ենթակառուցվածքի պաշտպանությունը «ահաբեկիչներից»։

Ըստ զորավարժության սցենարի՝ երրորդ՝ եզրափակիչ փուլում, ՌԾՈւ ռազմանավերը մարտական կրակով ոչնչացրել են Կասպից ծովի ադրբեջանական հատված ներխուժած ահաբեկիչների նավերն, ինչպես նաև ազատել ահաբեկիչների կողմից գերեվարած նավերից մեկի անձնակազմի անդամներին։

Հիշեցնենք, որ օպերատիվ-մարտավարական սույն զորավարժությունը մեկնարկել էր նոյեմբերի 13-ին և ինչպես նշվում էր Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունում, դրանում ներառված էր շուրջ 5000 հոգի, 40 ռազմանավ և կատեր, ռազմաօդային ուժերի շուրջ 20 ուղղաթիռ և ինքնաթիռ։ Զորավարժության մեկնարկին հետևելու նպատակով նոյեմբերի 13-ին ռազմածովային ուժերի շտաբ էին ժամանել նաև պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ու ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիգովը։

One response to “Ադրբեջանում ավարտվել է ռազմածովային ու ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժությունը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. նոյեմբերի 16-22 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *