Ադրբեջանական բանակում մեկնարկել է օպերատիվ մարտավարական զորավարժություն

Ադրբեջանի ՊՆ-ն նոյեմբերի 13-ին տարածել է հաղորդագրություն՝ նշելով, որ պաշտպանության նախարարի և ԶՈւ գլխավոր շտաբի պետի անմիջական ղեկավարությամբ մեկնարկել է օպերատիվ մարտավարական պլանային զորավարժություն, որում ներգրավված են, ինչպես զինված ուժերի տարբեր զորատեսակներն, այնպես էլ սահմանապահ պետական ծառայության և արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները։

Նշվում է, որ մինչև նոյեմբերի 17-ը նախատեսված վարժանքներին մասնակցում է շուրջ 5000 հոգանոց անձնակազմ, ռազմաօդային ուժերի 20-ից ավելի ինքնաթիռ և ուղղաթիռ, 40 ռազմանավ և կատեր, հրթիռահրետանային, ինչպես նաև հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումներ։

Հաղորդագրությունում նշվում է նաև, որ վարժանքներն ընթանալու են երեք փուլով, դրանց ընթացքում բանակային ստորաբաժանումները վարելու են նաև մարտական հրաձգություն։

Հիշեցնենք, որ մեկ օր առաջ՝ նոյեմբերի 12-ին, ադրբեջանական բանակի զինանձնակազմը Աղդամի շրջանում խոցել էր հայկական օդուժին պատկանող Մի-24 հարվածային ուղղաթիռը, որն իրականացնում էր ուսումնավարժական թռիչք։ ՀՀ ՊՆ-ն միջադեպը մեկնաբանելիս, հայտնեց, որ «աննախադեպ լարման հետևանքները ադրբեջանական կողմի համար կլինեն շատ ցավոտ»։

3 responses to “Ադրբեջանական բանակում մեկնարկել է օպերատիվ մարտավարական զորավարժություն

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. նոյեմբերի 9-15 | Ռազմ.info

  2. Pingback: Ադրբեջանում ավարտվել է ռազմածովային ու ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժությունը | Ռազմ.info

  3. Pingback: Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը վարժանքներ է անցկացրել Կասպից ծովում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *