Ադրբեջանում ներքին զորքերի ենթասպան վնասել է զինծառայողին և դիմել փախուստի

Ադրբեջանի ներքին զորքերի՝ Գյանջայում (Գանձակ) տեղակայված զորամասերից մեկում դեռևս չհաստատված տեղեկություններով տեղի է ունեցել միջադեպ։ Զորամասի ենթասպաներից մեկը մարմնական վնասվածք է հասցրել զինծառայողներից մեկին, ինչից հետո դիմել է փախուստի։ Ըստ ադրբեջանական «Իսթիգլալ» լրատվակայքի, դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 5-ին։

Նշվում է, որ անցնող 3 օրերին ներքին զորքերի ենթասպային հայտնաբերել չի հաջողվել։ Հետախուզման աշխատանքներին մասնակցում է նաև ոստիկանության՝ Գյանջա քաղաքի գլխավոր բաժինը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ներքին զորքերի՝ Ղուբայում տեղակայված զորամասերից մեկում ևս գրանցվել էր արտակարգ պատահար։ Աղդամի շրջանից զորակոչված շարքային Մեմմեդով Մահիրը ավտոմատով կրակ էր բացել իր ծառայակցի՝ շարքային Մուսաև Ադիլի վրա, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել էր։ Այս դեպքում ևս, միջադեպի մեղավորը փախել էր զորամասից։

2 responses to “Ադրբեջանում ներքին զորքերի ենթասպան վնասել է զինծառայողին և դիմել փախուստի

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. նոյեմբերի 2-8 | Ռազմ.info

  2. Pingback: Ադրբեջանի զինուժի կորուստները 2014-ի նոյեմբերին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *