Վրաստանի զինված ուժերում մեկնարկել է մարտավարական զորավարժություն (վիդեո)

Վրաստանի ամենախոշոր «Վազիանի» զորավարժարանում նոյեմբերի 5-ին մեկնարկել է մեխանիզացված վաշտի ներգրավմամբ «Խերթվիսի-2014» (ամրոց) զորավարժությունը, հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության կայքը։ 

Վրաստանի մարտավարական զորավարժությունից

Վրաստանի մարտավարական զորավարժությունից
Նկարը՝ Վրաստանի ՊՆ-ի

Մարտավարական զորավարժությունը ղեկավարել է Շոթա Խուրցիձեի անվան ռազմական կրթության և վարժանքների ղեկավարման զրահատանկային ուսումնական կենտրոնի հրամանատար, գնդապետ Լերի Գելխաուրին։

Գնդապետը հրավիրված անձանց նախ ներկայացրել է զորավարժության նպատակն ու ներկայացրել պայմանական հակառակորդի գործողությունների բնույթը։

Վրաստանի մարտավարական զորավարժությունից Նկարը՝ Վրաստանի ՊՆ-ի

Վրաստանի մարտավարական զորավարժությունից
Նկարը՝ Վրաստանի ՊՆ-ի

Զորավարժության հիմնական նպատակն է եղել չեզոքացնել թշնամու ուժն ու վերահսկողություն հաստատել բնակելի հատվածի վրա։ Վարժանքների ընթացքում օգտագործվել է իմիտացիոն մարտի «MILES» լազերային համակարգ։

Ցուցադրական վարժանքներին ներկա են եղել Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, բրիգադի գեներալ Վլադիմիր Չաչիբաիան, ցամաքային ուժերի Արևելյան հրամանատարության պետ, գնդապետ Ալեքսանդր Կիկնաձեն և բարձրաստիճան այլ զինվորականներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *