Դաղստանում զինյալները սպանել են ոստիկանության աշխատակցի

Դաղստանի Գուբդեն գյուղում հոկտեմբերի 11-ին զինյալները կրակել են ոստիկանության աշխատակցի ուղղությամբ։ Վերջինս տեղում մահացել է։

Նկարը՝ ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեի

Նկարը՝ ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեի

Այս մասին հայտնում է ՌԻԱ Դաղստան հանրապետական լրատվական գործակալությունը՝ հղում անելով Դաղստանի քննչական ծառայությանը։

Միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ մանրամասները պարզելու համար։

Եթե հետևենք բաց աղբյուրներում առկա տեղեկություններին, ապա հոկտեմբերի 6-12-ն ընկած ժամանակահատվածում Հյուսիսային Կովկասում զինված ընթարումների արդյունքում զոհվել է 11 մարդ, որից 8-ը զինյալ, 3-ը՝ ուժային կառույցներից։

Այսպես՝ հոկտեմբերի 6-ին Դաղստանի գյուղերից մեկում անձնագրերի ստուգման ժամանակ բռնկված փոխհրաձգության հետևանքով սպանվել էին ուժայիններից երկուսը, ինչպես և հարձակվողներից մեկը։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ուժայինները Դաղստանի մեկ այլ շրջանի բնակելի տներից մեկում, որտեղ անցած շաբաթ հատուկ գործողություն էր իրականացվել, հայտնաբերել էին ևս 4 զինյալի դի։

Իսկ հոկտեմբերի 8-ի գիշերը ոստիկանության ստուգումների ժամանակ փոխհրաձգության արդյունքում ոչնչացվել էր 3 զինյալ։

Այսպիսով՝ հայտարարված տեղեկություններով ընդհարումների պատճառով մահացել է 11 հոգի։

Հավելենք նաև, որ Դաղստանի 5 գյուղում հակաահաբեկչական գործողությունների ռեժիմ է հայտարարված։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *