Հոկտեմբերի 12-ին Վրաստանի իրավապահ մարմինները հայաբնակ Ախալքալաքի տարածքում հայտնաբերել են զինամթերքի պահեստ և առգրավել մեծ քանակությամբ սպառազինություն, այդ թվում՝ տանկի 128 միավոր արկ, 3969 միավոր հակատանկային ականի դետոնատոր և 15480 միավոր զսպանակային պայթուցիչ։
Այս մասին հայտնում է վրաստանյան «Գրուզիա Օնլայն» լրատվական կայքը՝ հղում անելով Վրաստանի ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությանը։
Դեպքի մանրամասներն ու զինամթերքի սեփականատիրոջը գտնելու համար տարվում են օպերատիվ-որոնողական և քննչական գործողություններ։
Հարուցվել է քրեական գործ Վրաստանի Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ ապօրինի զենք-զինամթերքի ձեռք բերում, պահում։