Ավարտվել են «Վլադիմիր Մոնոմախ» սուզանավի պետական փորձարկումներն, այն կարող է հանձնվել ՌԴ ՌԾՈւ-ն

Ավարտվել են 955 («Բորեյ») նախագծի «Վլադիմիր Մոնոմախ» ատոմային սուզանավի պետական փորձարկումները։ Այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում այն ՌԴ ռազմածովային ուժերին հանձնելու համար։ Այս փուլում ստուգվել է սուզանավի ակուստիկան։ 

«Վլադիմիր Մոնոմախ» սուզանավը

«Վլադիմիր Մոնոմախ» սուզանավը
Նկարը՝ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալության

Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով «Սևմաշ» նավաշինական ընկերությանը։

Հավելենք, որ սեպտեմբերի 10-ին Սպիտակ ծովի զորավարժարանում «Վլադիմիր Մոնոմախ» ատոմային սուզանավն առաջին անգամ Բուլավա միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով մենահատ արձակում է իրականացրել, որն անցել է առանց խոչընդոտների։

Հրթիռն արձակվել է Սպիտակ ծովից և հասել Կամչատկայում տեղակայված Կուրա զորավարժարան։

Հավելենք, որ «Վլադիմիր Մոնոմախը» 955 նախագծի թվով երրորդ սուզանավն է։ Սրա կառուցման աշխատանքները սկսվել են 2006 թվականի «Սևմաշ» նավաշինական ընկերությունում։ Նախատեսվում է, որ նավը սպառազինման է հանձնվելու 2014 թվականին։

Ռուսաստանի նավատորմին արդեն հանձնվել են այդ նախագծի երկու սուզանավ՝ «Յուրի Դոլգորուկի» և «Ալեքսանդր Նևսկի» նավերը։ Կառուցման փուլում է «Կնյազ Վլադիմիրը», իսկ 2014 թվականի հուլիսի 19-ին մեկնարկել են հինգերորդ սուզանավի՝ «Կնյազ Օլեգի» կառուցման աշխատանքները։

Բորեյ նախագծի նավերի երկարությունը 170 մետր է, լայնությունը՝ 13.5 մետր։ Սուզված վիճակում սուզանավի արագությունը մոտավորապես 54 կմ/ժ է, անձնակազմը 107 հոգի է։

Հիշեցնենք, որ այս նավի հիմնական սպառազինությունը Բուլավա միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներն են, որոնք դեռևս փորձարկումների փուլում են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *