Ստորագրվել է հայ-հունական ռազմական համագործակցության 2015 թվականի պլանը

Հոկտեմբերի 8-ին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային համագործակցության վարչության պետ, ռազմածովային ուժերի բրիգադի գեներալ Ալեկսանդրոս Դիակոպուլոսին։

Ստորագրվել է հայ-հունական ռազմական համագործակցության 2015 թվականի պլանը

Ստորագրվել է հայ-հունական ռազմական համագործակցության 2015 թվականի պլանը

Հունական պատվիրակության այցի արդյունքում ստորագրվել է հայ-հունական ռազմական համագործակցության 2015 թվականի պլանը:

Նշենք, որ հոկտեմբերի 7-8-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են հայ-հունական ռազմական համագործակցության համակարգման ամենամյա խորհրդակցությունները ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության և Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային համագործակցության վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Միջոցառման ընթացքում քննարկվել են հայ-հունական ռազմական համագործակցության ներկայիս կարգավիճակին ու զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *