Սեյրան Օհանյանը ծանոթացել է զինծառայողների ու ազատամարտիկների հարազատների խնդիրներին

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է 12 քաղաքացիների, որոնք զինծառայողների ընտանիքների անդամներ, ազատամարտիկներ և նրանց հարազատներ էին: Նախարարին ուղղած դիմումներն ու խնդրանքները հիմնականում վերաբերում էին սոցիալական, իրավական և առողջական ոլորտներին:

Քաղաքացիների ընդունելություն ՀՀ պաշտպանության նախարարությունում

Քաղաքացիների ընդունելություն ՀՀ պաշտպանության նախարարությունում

Սեյրան Օհանյանը ծանոթացել է քաղաքացիների խնդիրներին և բարձրաձայնված հարցերին, լսել դրանց վերաբերյալ պատասխանատու անձանց դիտարկումները: Ընդունելությանը մասնակցած քաղաքացիների բարձրաձայնած որոշ հարցերին լուծում է տրվել հենց պաշտպանության նախարարի հետ հանդիպման ընթացքում: Մյուս հարցերի վերաբերյալ Սեյրան Օհանյանը հանձնարարել է մանրամասն ուսումնասիրել և համապատասխան լուծում տալ քաղաքացիների դիմում-խնդրանքներին:

Ավելացնենք, որ ամեն ամիս պաշտպանության նախարարի մոտ կազմակերպվում է նախապես ցուցակագրված քաղաքացիների ընդունելություն: Հոկտեմբերի 8-ին կայացած ընդունելությանը ներկա են եղել ՀՀ ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ, հայտնում է պաշտպանության նախարարության կայքը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *