Գերմանիան 88մլն ԱՄՆ դոլարի ռազմական օգնություն է տալու Քրդստանի զինված ուժերին

Սիրիայում և Իրաքում հաստատված «Իսլամական պետություն» (ԻՊ) ծայրահեղական խմբավորման դեմ պայքարին միացած Գերմանիան սկսել է զինել խմբավորման դեմ կռվող Քրդստանի Փեշմերգա ջոկատների մարտիկներին։

Քրդական Փեշմերգա ջոկատների մարտիկներ

Քրդական Փեշմերգա ջոկատների մարտիկներ
Նկարը՝ AFP-ի

Այս մասին հայտնում է բրիտանական «Պաշտպանության և անվտանգության հարցերի հետազոտության Միացյալ Թագավորության ինստիտուտ» (RUSI) կազմակերպության կայքէջը։

Գերմանական կառավարությունը քրդական զորաջոկատայիններին զինելու համար 88մլն ամերիկյան դոլար է հատկացնում, որը կմատակարարվի ռազմական տեխնիկայի, հակատանկային զենքերի և այլ ռազմամթերքի տեսքով։

Առաջին փոխադրումը դեպի Իրաքի Քրդստանի վարչական կենտրոն Էրբիլ քաղաք Գերմանիան իրականացրել է սեպտեմբերի 25-ին։ Ռազմական տեխնիկայի հետ մեկտեղ Իրաք է մեկնել գերմանական փոքր զորախումբ, որն էլ Փեշմերգայի մարտիկներին սովորեցնելու է տեխնիկայից և սարքավորումներից օգտվել։ Հատկանշական է, որ Էրբիլ է մեկնել նաև Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոնդ դեր Լեյենը և հանդիպել քուրդ ղեկավարների հետ։

One response to “Գերմանիան 88մլն ԱՄՆ դոլարի ռազմական օգնություն է տալու Քրդստանի զինված ուժերին

  1. Pingback: Բունդեսթագը հաստատել է քրդական Փեշմերգեի մարտիկներին մարզելու որոշումը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *