«Ադրբեջանը հարևան գրեթե բոլոր պետությունների հետ դիմակայություն ունի» փորձագետ: Օրվա ամփոփում

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայողները փոխարինվել են նորակոչիկներով: Ադրբեջանցի զինծառայողը դանակահարել է ծառայակցին: Ռուսաստանը մեծ քանակի զինամթերքով բեռնված նավ է ուղարկել Սիրիա:

  • «Ադրբեջանը հարևան գրեթե բոլոր պետությունների հետ դիմակայություն ունի և դրանք պոտենցիալ պատերազմի սպառնալիքներ են»,- ասել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով, որ բացառվում է միայն Ռուսաստանի հետ պատերազմը։
  • ԼՂ ՊԲ կենտրոնական հավաքակետում կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում` նվիրված  գարնանային առաջին զորակոչի ընդունմանը:
  • Ավարտվել է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայողների պլանային փոխարինումը։ 
  • «Հայ-թուրքական սահմանի պաշտպանությունը հուսալի ձեռքերում է, հայ-ռուսական դաշնակցությունը` անխաթար»,- այս խոսքերով են հրաժեշտ տվել հայ-թուրքական սահմանի սահմանապահները՝ հայ լրագրողներին:
  • Ադրբեջանցի զինծառայողը դանակահարել է ծառայակցին. վերջինս մահացել է:
  • Ռուսաստանը մեծ քանակի զինամթերքով բեռնված նավ է ուղարկել Սիրիա, որն այս շաբաթ արդեն կժամանի Տարտուս նավահանգիստ:
  • ԱԷՄԳ-ում Իրանի ներկայացուցիչը, մեկնաբանելով արևմտյան որոշ լրատվամիջոցների այն պնդումները, թե Իրանում 27 տոկոս հարստացված ուրանի հետքեր են հայտնաբերվել, նշել է. «Ինչպես ԱԷՄԳ-ի զեկույցում է նշված` 27 տոկոս հարստացված ուրանի մասին հարցը սովորական տեխնիկական հարց է, որը ներկայում հետաքննվում է մասնագետների կողմից: Այլ երկրներում ևս պատահում են նմանատիպ տեխնիկական խնդիրներ, ուստի` որոշ ուժեր փորձում են քաղաքականացնել այս հարցը և թուլացնել Իրանի և ԱԷՄԳ-ի միջև առկա համագործակցությունը»:
  • Սիրիայի Հոմս քաղաքում բախումների հետևանքով շուրջ 90 մարդ է զոհվել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *