ԼՂ ՊԲ մամլո ծառայությունը հայտնում է, որ օրերս պաշտպանության բանակի կենտրոնական հավաքակետում կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում` նվիրված գարնանային առաջին զորակոչի ընդունմանը: Հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված երիտասարդներին շնորհավորելու էին եկել բանակի հրամկազմի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, ծնողներ և ուրիշներ: Համապետական մեծ նշանակություն ունեցող այս միջոցառման ավարտից հետո նորակոչիկներն ուղևորվեցին զորամասեր, որտեղ էլ երիտասարդ մարտիկի դասընթացը յուրացնելուց հետո կանցնեն իրենց անմիջական պարտականությունների կատարմանը:
Հարկ է ընդգծել, որ նորակոչիկների այսօրվա սերունդը, որը ծնվել և մեծացել է ազատ, անկախ Արցախում, գաղափարապես ավելի լավ է գիտակցում իր հայրենի սահմանների պաշտպանության կարևորությունը և մեծ ոգևորությամբ է պատրաստվում լծվել այդ սուրբ գործին:
Pingback: «Ադրբեջանը հարևան գրեթե բոլոր պետությունների հետ դիմակայություն ունի» փորձագետ: Օրվա ամփոփում | Ռազմ.info