Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Ադրբեջանի N զորամասում 19-ամյա զինծառայող Զեկա Զիյա օղլու Հասիմովը վեճի ժամանակ դանակահարել է զինծառայող Ռուսլան Ալլահվերդի օղլու Մամեդովին։ Եվլախի շրջանի զինկոմիսարիատից բանակ զորակոչված Մամեդովը ստացված վնասվածքից մահացել է։
Նշվում է, որ ծառայակիցների միջև ծագած կռվի ժամանակ Մամեդովը փորձել է բաժանել նրանց, որի արդյունքում ինքն է դանակահարվել։
Մամեդովին դանակահարած Հասիմովն արդեն ձերբակալված է։