Ավարտվել է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայողների պլանային փոխարինումը։ Այդ մասին «Ռեգնում» լրատվական գործակալությանը հայտնել են Հարավային ռազմական շրջանի մամլո ծառայությունից։
Զորացրված զինվորականներին փոխարնելու են եկել Հարավային, Արևմտյան և Կենտրոնական ռազմական շրջանների ուսաումնական կենտրոններում պատրաստություն անցած սերժանտներ և զինվորներ։
Թեկնածուներին ընտրելիս նախապատվությունը տրվել է նրանց, ովքեր ցանկացել են զինվորական ծառայությունն անցնել արտասահմանում և բարձրադիր լեռնային պայմաններում։
Մինչև Հայաստան գալը բոլոր զինվորականներին հեպատիտ Ա-ի, գրիպի և որովայնային տիֆի դեմ ներարկում են կատարել։ Անվտանգության կանոններից ելնելով՝ գալու առաջին 15 օրը նվազեցվել են ծառայողական և ֆիզիկական ծանրաբեռնվածությունը մինչև կհարմարվեն տեղի կլիմայական պայմաններին ։
Զորքերի ժամանակին տեղափոխուման համար կատարվել է քաղաքացիական ավիացիայի ավելի քան 50 թռիչք։ Զորքերի փոխարինումն ու համալրումը կավարտվի մայիսի վերջին ՝ մինչև ամառային ուսումնական շրջանի սկիզբը։ Պլանային փոխարինման այդ ժամանակահատվածում ռազմաբազայի անձնակազմի քանակը չի փոփոխվել։