Գրոզնիում մահապարտը 5 ոստիկան է պայթեցրել

Կիրակի երեկոյան՝ հոկտեմբերի 5-ին, Չեչնիայի մայրաքաղաքում 19-ամյա մահապարտն ինքն իրեն պայթեցրել է համերգասրահի մոտ, որտեղ պիտի նշեին քաղաքի օրը։ Պայթյունից զոհվել է 5 ոստիկան, ևս 12 մարդ վիրավորվել է։ Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը չի ընդունում, որ դեպքն ահաբեկչություն է։

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրով

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրով

Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ զոհերի թիվը շատ ավելին կլիներ, եթե մահապարտը, որպես ոստիկան ներկայանալով, մտներ համերգային սրահ։ Ոստիկաններն իրենց կյանքով կարողացել են չեզոքացնել մահապարտին։ Խոշոր ահաբեկչությունը կանխելու համար ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը հրամայել է հետմահու պետական պարգևների արժանացնել զոհված ոստիկաններին։

Հավելենք նաև, որ Գրոզնիի հոբելյանին իր ծննդյան օրն էր նշում Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը, ով ավելի ուշ Instagram սոցիալական ցանցի իր էջում գրել էր, թե «մահապարտը ոչ ոքի չի ներկայացնում, հանրապետությունում խաղաղություն և հավասարակշռություն է»։

Ամենայն հավանականությամբ Քադիրովը այս գրառմամբ փորձում է հերքել, որ մահապարտը կապ ունի ահաբեկչական որևէ խմբավորման հետ։

Հատկանշական է, որ դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ միանգամից երկու հոդվածով՝ «Իրավապահ մարմինների կյանքի նկատմամբ ոտնձգություն» և «Զենքի անօրինական շրջանառություն»։

Նշենք, որ միայն 2009 թվականին տարբեր ժամանակահատվածներում Չեչնիայում գրանցվել է մահապարտ-ահաբեկիչների 6 պայթեցման դեպք, ինչի հետևանքով մահացել են տասնյակ քաղաքացիներ, ինչպես նաև ահաբեկչությունը կանխող ոստիկաններ։ 2010 թվականին Ռուսաստանի Դաշնությունում գրանցված ահաբեկչական գործողություններից միայն մեկն է եղել Չեչնիայում, որի ժամանակ հնարավոր է եղել խուսափել զոհերից։ Միջադեպի ժամանակ 3 ոստիկան և 2 քաղաքացիական անձ վիրավորվել են։

2011-2013 թվականներին Չեչնիայում ահաբեկչության դեպքեր չեն գրանցվել։

One response to “Գրոզնիում մահապարտը 5 ոստիկան է պայթեցրել

  1. Pingback: Գրոզնիում ահաբեկչության հետևանքով զոհվել է ուժային կառույցի 10 և վիրավորվել 28 աշխատակից (վիդեո) | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *