Հոկտեմբերի 2-ի նիստում ՀՀ կառավարությունը որոշել է վերաբաշխել շինարարության համար պաշտպանության նախարարությանը հատկացրած գումարները ու նախարարության խնայած գումարները ուղղել ՊՆ-ի շինարարական այլ աշխատանքներին , հայտնում են ՀՀ կառավարության կայքում:

Կառավարությունը ՊՆ-ի խնայած գումարներն ուղղել է նույն նախաարարության լրացուցիչ շինարարական աշխատանքներին
Մի շարք բազմաֆունկցիոնալ ու բազմաբնակարանային շենքերի կապիտալ նորոգման և այլ աշխատանքներ նախարարությունը կատարել է ավելի քիչ ծախսերով, քան նախատեսված էր աշխատանքների նախահաշվարկում: Արդյունքում նախահաշվարկի ու իրական ծախսերի տարբերությունը կազմել է մոտ 67 միլիոն դրամ:
Վերաբաշխում կատարելու մասին որոշման առաջին մասով կառավարությունն այս գումարը հատկացրել է նույն նախարարությանը՝ փաստացի խնայածն ուղղելով Ագարակում ու Մեհրաբում բնակելի շենքերի կառուցման, Արարատում հանրակացարանի վերանորոգման, ինչպես նաև մի շարք այլ լրացուցիչ աշխատանքների:
Վերաբաշխման արդյունքում ստացած լրացուցիչ գումարներով նախարարությունը նախատեսում է արագացնել աշխատանքներն ու Ագարակի, Մեհրաբի ծառայողական բնակելի շենքերն ու Արարատի վերակառուցվող հանրակացարանը շահագործման հանձնել 2014-ի ավարտին:
Ավելացնենք, որ կառավարության նույն որոշման երկրորդ կետը հույժ գաղտնի է ու չի հրապարակվել:
Pingback: Տավուշում նոր բնակարաններ են հատկացվել ՀՀ ԶՈւ սպաներին | Ռազմ.info