Տավուշում նոր բնակարաններ են հանձնել ՀՀ ԶՈւ սպաներին

Դեկտեմբերի 19-ին Տավուշի մարզի Արծվաբերդ սահմանամերձ գյուղում շահագործման է հանձնվել պաշտպանության նախարարության միջոցներով կառուցված հերթական բնակելի շենքը` նախատեսված սպաների և նրանց ընտանիքների համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

Սեյրան Օհանյանը սպաներից մեկին է հանձնում նոր բնակարանի վկայագիրն ու բանալիները

Սեյրան Օհանյանը սպաներից մեկին է հանձնում նոր բնակարանի վկայագիրն ու բանալիները

12 սպաների բնակարանամուտի հանդիսավոր արարողությունը Տավուշում

12 սպաների բնակարանամուտի հանդիսավոր արարողությունը Տավուշում

12 սպայի նոր բնակարանի բանալիները և սեփականաշնորհման վկայականներ հանձնելով` նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ առաջիկայում Տավուշի մարզում ևս 50 ընտանիք կապահովվի բնակարաններով:

Այնուհետ պաշտպանության նախարարը հանդիպել է 3-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկի զինանձնակազմին և տարածաշրջանի համայնքների ղեկավարներին, հանդիպման ընթացքում ամփոփվել են 2014 թ. աշխատանքներն ու քննարկվել հետագա անելիքները:

Սեյրան Օհանյանն արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի և Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հետ այցելել է նաև մարտական հենակետեր: Պաշտոնյաները ծանոթացել են մարտական հերթապահության կրման պայմաններին, զինծառայողների մարտական պատրաստականությանն ու բարոյահոգեբանական վիճակին, ինչպես նաև հետաքրքրվել նրանց առօրյայով ու կենցաղային պայմաններով:

Նախարար Սեյրան Օհանյանը Տավուշի դիրքերում

Նախարար Սեյրան Օհանյանը Տավուշի դիրքերում

Սեյրան Օհայանն առաջնագիծը դիտարկելիս

Սեյրան Օհայանն առաջնագիծը դիտարկելիս

Տավուշի մարզում շրջայցը եզրափակվել է ռազմական ոստիկանության զորամասերից մեկում, որտեղ նախարարները մասնակցել է 3-րդ կայազորային կարգապահական վաշտի բացման արարողությանը:

Հիշեցնենք, որ տարվա ընթացքում մի շարք բազմաֆունկցիոնալ ու բազմաբնակարանային շենքերի կապիտալ նորոգման և այլ աշխատանքներ պաշտպանության նախարարությունը կատարել էր ավելի քիչ ծախսերով, քան նախատեսված էր աշխատանքների նախահաշվարկում: Արդյունքում նախահաշվարկի ու իրական ծախսերի տարբերությունը կազմել էր մոտ 67 միլիոն դրամ:

Հոկտեմբերի 2-ի նիստում ՀՀ կառավարությունը որոշել էր վերաբաշխել խնայված գումարները և այդ միջոցներով արագացնել ՊՆ շինարարական աշխատանքներն ու Ագարակի, Մեհրաբի ծառայողական բնակելի շենքերն ու Արարատի վերակառուցվող հանրակացարանը շահագործման հանձնել 2014-ի ավարտին:

One response to “Տավուշում նոր բնակարաններ են հանձնել ՀՀ ԶՈւ սպաներին

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. դեկտեմբերի 14-20, 2014 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *