Զաքիր Հասանովը հետևել է Ադրբեջանի ՄիԳ-29 և Թուրքիայի F-16 կործանիչների թռիչքներին

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հոկտեմբերի 1-ին կրկին այցելել է Ադրբեջանի այն զորավարժարանը, որտեղ շարունակվում են ռազմաօդային ուժերի թուրք-ադրբեջանական համատեղ վարժանքները։

Զաքիր Հասանովն այցելել է զորավարժարան, որտեղ ընթանում են թուրք-ադրբեջանական ՌՕՈւ վարժանքներ

Զաքիր Հասանովն այցելել է զորավարժարան, որտեղ ընթանում են թուրք-ադրբեջանական ՌՕՈւ վարժանքներ

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, այս անգամ կրկին օդ են բարձրացվել Ադրբեջանի ՌՕՈւ ՄիԳ-29 և Թուրքիայի ՌՕՈւ F-16 կործանիչները։ Դրանք օդային մարտեր են մղել պայմանական հակառակորդի դեմ՝ իրականացնելով մի շարք մանևրներ։ F-16-երը նաև վերգետնյա թիրախների ուղղությամբ են կրակ արձակել։

Ադրբեջանի ՄիԳ-29 և Թուրքիայի F-16 կործանիչները

Ադրբեջանի Սու-25 գրոհիչը, ՄիԳ-29 և Թուրքիայի F-16 կործանիչները

Հավելենք, որ վարժանքների հերթական փուլի ընթացքում՝ սեպտեմբերի 30-ին, հանդիպել էին Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թաիրովը և Ադրբեջան ժամանած Թուրքիայի ռազմաօդային ուժերի անձնակազմի հետ աշխատանքի վարչության պետ, բրիգադի գեներալ Էմին Այըքը՝ պայմանավորվելով թուրք-ադրբեջանական ՌՕՈւ վարժանքներ անցկացնել 2015-ի մարտին Թուրքիայում։

Հիշեցնենք, որ վերոհիշյալ վարժանքները կրում են «ԹուրԱզ արծիվ» (ԹուրԱզ՝ Թուրքիա և Ադրբեջան) անունը, մեկնարկել են սեպտեմբերի 18-ին և շարունակվելու են մինչ հոկտեմբերի 3-ը։

Թուրքիան պաշտոնապես ներկայացրել է զորավարժությանը մասնակցող իր անձնակազմը՝ 6 միավոր F-16 կործանիչ, 2 միավոր Սիկորսկի S-70 «Բլեքհոք», 2 միավոր AH-1W «Սուպեր Կոբրա» հարվածային  ուղղաթիռներ։ Ադրբեջանը մասնակցում է 2 միավոր ՄիԳ-29 կործանիչներով, 2 միավոր Սու-25 գրոհիչներով, մի շարք ուղղաթիռներով։

One response to “Զաքիր Հասանովը հետևել է Ադրբեջանի ՄիԳ-29 և Թուրքիայի F-16 կործանիչների թռիչքներին

  1. 2-րդ նկարում F-16 և Սու-25 (39?) ինքնաթիռներ են: Մեր մեջ ասած :)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *