Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում են համատեղ զորավարժությունը

Թուրքիայի զինված ուժերը շարունակում են մասնակցությունն Ադրբեջանում ընթացող համատեղ զորավարժությանը, որը հակաօդային պաշտպանության նշանակություն ունի։ Վարժանքները, որոնք կրում են «ԹուրԱզ արծիվ» (ԹուրԱզ՝ Թուրքիա և Ադրբեջան), մեկնարկել են սեպտեմբերի 18-ին և շարունակվելու են մինչ հոկտեմբերի 3-ը։

Թուրքական կործանիչները՝ Ադրբեջանում

Թուրքական կործանիչները՝ Ադրբեջանում

Թուրքիան պաշտոնապես ներկայացրել է զորավարժությանը մասնակցող իր անձնակազմը՝ 6 միավոր F-16 կործանիչ, 2 միավոր Սիկորսկի S-70 «Բլեքհոք», 2 միավոր AH-1W «Սուպեր Կոբրա» հարվածային  ուղղաթիռներ։

Ադրբեջանը մասնակցում է 2 միավոր ՄիԳ-29 կործանիչ, 2 միավոր Սու-25 գորհիչ, մի շարք ուղղաթիռներով, փոխանցում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը։

Նշենք, որ վարժանքների շրջանակներում սեպտեմբերի 24-ին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի օդաչուները Թուրքիայի օդաչուների հետ միասին թռիչքներ են կատարել Թուրքիայի ՌՕՈւ-ին պատկանող F-16 երկտեղանի կործանիչներով։ Ավելի վաղ թուրք օդաչուներն էլ թռիչքներն են կատարել ադրբեջանական ՄիԳ-29 կործանիչներով։

3 responses to “Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում են համատեղ զորավարժությունը

  1. Pingback: Որոշվել է Ադրբեջանի և Թուրքիայի ՌՕՈւ հերթական զորավարժությունն անցկացնել 2015-ին Թուրքիայում | Ռազմ.info

  2. Pingback: Զաքիր Հասանովը հետևել է Ադրբեջանի ՄիԳ-29 և Թուրքիայի F-16 կործանիչների թռիչքներին | Ռազմ.info

  3. Pingback: Թուրքիայում մեկնարկել է Թուրքիա-Ադրբեջան ՌՕՈւ զորավարժություն | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *