Որոշվել է Ադրբեջանի և Թուրքիայի ՌՕՈւ հերթական զորավարժությունն անցկացնել 2015-ին Թուրքիայում

Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թաիրովը և Ադրբեջան ժամանած Թուրքիայի ռազմաօդային ուժերի անձնակազմի հետ աշխատանքի վարչության պետ, բրիգադի գեներալ Էմին Այըքը սեպտեմբերի 30-ին հանդիպել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժության մասնակիցներին։

Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թաիրովը և Ադրբեջան ժամանած Թուրքիայի ռազմաօդային ուժերի անձնակազմի հետ աշխատանքի վարչության պետ, բրիգադի գեներալ Էմին Այըքը սեպտեմբերի 30-ին հանդիպել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժության մասնակիցներին

Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թաիրովը և Ադրբեջան ժամանած Թուրքիայի ռազմաօդային ուժերի անձնակազմի հետ աշխատանքի վարչության պետ, բրիգադի գեներալ Էմին Այըքը սեպտեմբերի 30-ին հանդիպել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժության մասնակիցներին

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, անձնակազմի հետ հանդիպմանը նախնական վերլուծության են ենթարկվել ուսունամարտական ինքնաթիռներով համատեղ թռիչքները և վարժանքների ընթացքում պայմանական հակառակորդի վերգետնյա թիրախների ոչնչացման գործողությունները։ Այնուհետև գեներալներին ներկայացվել են օդաչուների վերապատրասման ընթացքում կիրառվող վարժասարքերը, ապա զորավարժությունների մասնակիցներին տրվել են հերթական հանձնարարություններն առաջիկա վարժանքի համար։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում շեշտվել է՝ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերը հերթական զորավարժությունը կանցկացնեն 2015-ի մարտին, այս անգամ՝ արդեն Թուրքիայի տարածքում։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Հասան Նևզաթ Թաշդելերը։

Հիշեցնենք, որ վարժանքները կրում են «ԹուրԱզ արծիվ» (ԹուրԱզ՝ Թուրքիա և Ադրբեջան) անունը, մեկնարկել են սեպտեմբերի 18-ին և շարունակվելու են մինչ հոկտեմբերի 3-ը։

Թուրքիան պաշտոնապես ներկայացրել է զորավարժությանը մասնակցող իր անձնակազմը՝ 6 միավոր F-16 կործանիչ, 2 միավոր Սիկորսկի S-70 «Բլեքհոք», 2 միավոր AH-1W «Սուպեր Կոբրա» հարվածային  ուղղաթիռներ։ Ադրբեջանը մասնակցում է 2 միավոր ՄիԳ-29 կործանիչներով, 2 միավոր Սու-25 գրոհիչներով, մի շարք ուղղաթիռներով։

One response to “Որոշվել է Ադրբեջանի և Թուրքիայի ՌՕՈւ հերթական զորավարժությունն անցկացնել 2015-ին Թուրքիայում

  1. Pingback: Զաքիր Հասանովը հետևել է Ադրբեջանի ՄիԳ-29 և Թուրքիայի F-16 կործանիչների թռիչքներին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *