Հակառակորդի գնդակից ՊԲ զինծառայող է զոհվել. փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ

2014 թ. հոկտեմբերի 1-ին՝ ժամը 21։15-ի սահմաններում, Արցախի ՊԲ զորամասերից մեկի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացել է պայմանագրային զինծառայող Դավիթ Վիկտորի Նավասարդյանը:

Ինչպես հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, փաստի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104–րդ հոդվածի 2–րդ մասի 13–րդ կետով՝ ազգային ատելության շարժառիթով դիտավորությամբ սպանության հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

 

2 responses to “Հակառակորդի գնդակից ՊԲ զինծառայող է զոհվել. փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. սեպտեմբերի 28- հոկտեմբերի 4 | Ռազմ.info

  2. Pingback: Հայկական զինուժի կորուստները 2014-ի հոկտեմբերին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *