Վահաբիթների հետ մարտի ժամանակ ադրբեջանցի ոստիկան է վիրավորվել

Երեկ Ղազախի շրջանի Չայլու բնակավայրում բախումներ են տեղի ունեցել Ադրբեջանի հատուկ ջոկատայինների և տեղի «վահաբիթական համայնքի» անդամների միջև:

Տեղի բնակիչների պնդմամբ վահաբիթները զինված դիմադրություն են ցույց տվել: Ինչպես հաղրոդում է haqqin.az կայքը, հղում անելով «Յենի Մուսավաթ» թերթին, բախման արդյուքում կան զոհեր ու վիրավորներ:

Ադրբեջանական ԱՊԱ ինֆորմացիոն գործակալությունը հաղորդում է, որ Ադրբեջանի ՆԳ նախարարության մամուլի խոսնակ Օրհան Մանսուրաձեն հայտնել է, որ գործորղությունը կատարել է Ղազախի շրջանի ոստիկանությունը, որը մայիսի 24-ին ժամը 07.30 բերման է ենթարկել հետախուզման մեջ գտնվող Բաքվի բնակիչ Սամիր Սանիևին:

Հետախուզման մեջ գտնվող Սանիևը դիմադրել է ոստիկանությանը՝ կրակ բացելով նրանց ուղղությամբ և վիրավորելով ոստիկանության սերժանտ Էլշան Սատարովին: Սանիևից առգրավվել է մեկ ատրճանակ և մոտ 39 փամփուշտ:

Հիշեցնենք, որ 2012 թվականի ապրիլի 6-ին Գյանջայում տեղի էր ունեցել բախում Ադրբեջանի հատուկ ջոկատայինների և վահաբիթների միջև, որի արդյունքում երկու կողմն էլ տվել էր մեկական զոհ: Ադրբեջանի ազգային անվտագության ծառայությունը իրագործել է մի քանի գործողություն երկրի խոշոր քաղաքներում, ինչպես նաև այն շրջաններում, որտեղ բնակվում են ավարներ ու լեզգիներ:

Գործողությունների արդյունքում ձերբակալվել է 20 հոգի, ովքեր, Ադրբեջանի ուժայինների պնդմամբ, պատրաստվում էին ահաբեկչություններ կատարել երկրում:

Աղբյուրը։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *