Սիրիայի մարդու իրավունքները խախտում է՝ թե՛ զորքը, թե՛ ընդդիմությունը. ՄԱԿ

Չնայած ապրիլին կայացրած որոշմանը, ըստ որի Սիրիա էին ժամանելու ՄԱԿ-ի դիտորդները և դադարեցվելու էր կրակը, այդ երկրում հակամարտությունն էլ ավելի ռազմականացված է դառնում: Նշվում է Սիրիայում իրադարձությունների ուսումնասիրման անկախ հանձնաժողովի զեկույցում, իսկ հանձնաժողովը հաստատվել է ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների հարցերով հանձնախմբի կողմից:

Զեկույցում նշվում են մարդու իրավունքների էական խախտումների մասին, որոնք իրականացվում են սիրիական հատուկ ծառայությունների կողմից: Իրավապաշտպաններն այն տեսակետին են, թե հատուկ ծառայությունները որս են սկսել իշխանության հակառակորդների դեմ:

Մյուս կողմից զեկույցում նշվում է, որ անկարգությունների հեղինակ են նաև ընդդիմադիր ակտիվիստները, որոնք պատանդ են վերցնում և կտտանքների ենթարկում մարդկանց. «Նրանց որոշ գործողությունների արդյունքում ամբողջական ընտանիքներ են սպանվում, երկրում շարունակվում են մեծահասկաների և երեխաների կտտանքները»:

Հանձնախմբի զեկույցում նշվում է նաև, որ ընդդիմությունը շահագործում է երեխաներին. նրանց ստիպում են կատարել սուրհանդակի կամ խոհարարի աշխատանք:

ՄԱԿ-ի տվյալնեով՝ Սիրիայում մեկ տարի շարունակվող անկարգությունների հետևանքով զոհվել է շուրջ 9000 մարդ, շուրջ 230 հազար մարդ փախստական է դարձել, շուրջ մեկ միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի:

Սիրիայի իշխանություններն էլ հայտնել են, որ այս ընթացքում զոհվել է շուրջ 2500 զինվորական և իրավական մարմնի ներկայացուցիչ, ինչպես նաև 3200 խաղաղ բնակիչ: Ներկայումս Սիրայում անկայուն հրադադար է, որն հսկելու են կոչված ՄԱԿ-ի դիտորդները:

Աղբյուր՝ ООН: войска и оппозиция в Сирии нарушают права человека

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *