Վրաերթից զինվոր է զոհվել

Հայաստանի ՊՆ N զորամասերից մեկում ժամկետային զինծառայող, շարքային Գագիկ Գեւորգի Հովակիմյանը, մայիսի 24-ին, ժամը 15:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ տեխնիկական սպասարկման աշխատանքներ կատարելուց հետո, «ԿՌԱԶ» մակնիշի զինհամարանիշով մեքենան ավտոկայանատեղիում կայանելիս ավտոմեքենայի դիմային մասով վրաերթի է ենթարկել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Խաչատուր Հակոբի Մելիքյանին, ով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Այս մասին հայտնում է ՊՆ քննչական բաժնի հասարակայնության հետ  կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 10-րդ կայազորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՔրՕր-ի 377 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է հետաքննություն:

Հարցին, թե Գագիկ Հովակիմյանը ձերբակալվե՞լ է, թե` ոչ, Մերի Սարգսյանը պատասխանեց, որ դեռևս չի ձերբակալվել:

Այս մասին տեղեկացնում է hayeli.am կայքը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *