Author Archives: Հրաչյա Բարխուդարյան

Ադրբեջանի ԶՈՒ սերժանտ է զոհվել

Նոյեմբեր 3, 2012 16:14 | RAZM.INFO - Այսօր առավոտյան Ադրբեջանի Բարդա շրջկենտրոնում ավտովթարի պատճառով զոհվել է ադրբեջանական բանակի սերժանտ Բաբեկ Աբդուլաևը։ Եվլախի կողմ գնացող ԶԻԼ մակնիշի բեռնատարը բախվել է ՎԱԶ 2105 ավտոմեքենային, որի հետևանքով վերջինիս վարորդ Աբդուլաևը մահացել է: Continue reading

Ադրբեջանում զինվոր է զոհվել

Հոկտեմբեր 23, 2012 11:05 | RAZM.INFO - Ադրբեջանական APA գործակալությունը հայտնում է, որ հոկտեմբերի 19-ին 1994 թ. ծնված Ալիյար Արիֆ Զուլֆուգարովը զոհվել է իրեն կցված ծառայողական ինքնաձիգի կրակոցից: Continue reading

Վահաբիթների հետ մարտի ժամանակ ադրբեջանցի ոստիկան է վիրավորվել

Մայիս 25, 2012 13:58 | RAZM.INFO - Երեկ Ղազախի շրջանի Չայլու բնակավայրում բախումներ են տեղի ունեցել Ադրբեջանի հատուկ ջոկատայինների և տեղի «վահաբիթական համայնքի» անդամների միջև: Տեղի բնակիչների պնդմամբ վահաբիթները զինված դիմադրություն են ցույց տվել: Ինչպես հաղրոդում է haqqin.az կայքը, հղում անելով «Յենի Մուսավաթ» թերթին, բախման արդյուքում կան զոհեր ու վիրավորներ: Continue reading

Ամերիկյան բանակի կապիտանը մահացել է կնոջ հետ Սքայփով խոսելիս

Մայիս 9, 2012 12:06 | RAZM.INFO - Աֆղանստանում ծառայող 43-ամյա Բրյուս Քլարքը իր կնոջ հետ Սքայփով տեսազրույցի ընթացքում անսպասելիորեն ընկել է դեմքի վրա։ Կինը՝ Սյուզան Օրելիանա-Քլարքն անմիջապես ահազանգել է այդ մասին իր հարազատներին և փորձել կապ հաստատել զինվորական ղեկավարության հետ, սակայն զինվորականները միայն 2 ժամից հետո են մտել մահացած զինծառայողի սենյակ, ինչը երևացել է Սքայփով։ Continue reading

Ավստրալիան նախատեսվածից ավելի վաղ կարող է դուրս բերել զորքը Աֆղանստանից

Ապրիլ 18, 2012 8:16 | RAZM.INFO - Ավստրալիան պատրաստվում է դուրս բերել իր զորքերն Աֆղանստանից մինչեւ 2013 թվականը: Այս մասին հայտնել է Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գալլարդը Կանբեռայում, «Ավստրալիայի ռազմավարական կենտրոնում» կայացած  իր ելույթի ժամանակ: Վարչապետը զորքերի դուրս բերումը պայմանավորել է այն հանգամանքով, որ նրանք իրենց նպատակին հասել են, և այլևս ոչինչ չի խոչընդոտում երկրից զորքերի դուրս բերմանը: Continue reading